Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում Մարդու իրավունքների նոր պաշտպան Ռուսաստանում Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ Թրամփ Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցություններըՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել էՍև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը կկանոնակարգվի Հայ խաղաղապահները Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցել են երկկողմանի միջոցառմանըՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկինԿյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումըՕտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնումԻսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կանՔննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորություններըԴեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՆոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՆիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել ԿարապետյանիՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համարՉեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայնՀամայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտելՀանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ
Հայաստան

Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի 5 մլն դրամ գրավը

ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀԿ անդամ Արման Սահակյանի նկատմամբ քննիչի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ այսօր պաշտպանը վարույթն իրականացնող մարմին է ներկայացրել 5 մլն դրամի չափով վճարված գումարի կտրոնը՝ որպես գրավ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ քննիչի կողմից երկու խափանման միջոց է ընտրվում և երկու օրվա ընթացքում գրավը վճարելու դեպքում չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացվում է։

Նշենք, որ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Պաշտպանի խոսքով՝ Սահակյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում այն պարզ պատճառով, որ ինքը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ։
Խաչատրյանը նշեց, որ մեղադրանքն իրենց համար զարմանալի է, քանի որ համոզված են, որ քննիչը չի կարող որևէ ապացույց մատնանշել, որը կապացուցի Արման Սահակյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին։

«Դրանք վարույթն իրականացնող մարմնի չփաստարկված ենթադրությունների արդյունքներն են, որոնք չեն կարող լինել ողջամիտ»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե արդյո՞ք Արման Սահակյանի մասնակցությամբ նախկինում եղել են քննչական գործողություններ, փաստաբանը պատասխանեց, որ նախկինում որևէ քննչական գործողությունների չի մասնակցել, հարուցված քրեական գործն Արման Սահակյանի վերաբերյալ չի եղել։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Արման Սահակյանը հարցաքննվել է, որովհետև մեղադրանք առաջադրելուց հետո պետք է 24 ժամվա ընթացքում հարցաքննել։

Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ Խաչատրյանը մանրամասներ չհայտնեց, սակայն տեղեկացրեց, որ հարցաքննության ընթացքում հայտնել են իրենց դիրքորոշումը, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է։

«Որևէ ապացույց չկա և չի էլ կարող լինել, որովհետև Արման Սահակյանը որևէ կապ չունի մեողսագրվող արարքի հետ, դպրոցի հողատռարածքների հետ, բացի դրանից էլ՝ բոլոր պատկան մարմինները ստուգել նև համոզվել, որ Արման Սահակյանը մի թիզ հող այդտեղից ձեռք չի բերել և չունի»,- նշեց Խաչատրյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վարույթն իրականացնող մարմինը Արման Սահակյանին մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակներում ներգրավել է որպես մեղադրյալ։