Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները
Մասիսի շրջանի Դարակերտ գյուղի բնակիչ 64-ամյա Սաթիկ Ստեփանյանը, Analitik.am-ի փոխանցմամբ արդեն 8 օր է բարձր ջերմություն ունի, սակայն նրա խոսքերով՝ պատասխանատու մարմիններն անլուրջ են վերաբերվում իր վիճակին:
Քաղաքացին ունի 3-րդ կարգի հաշմանդամություն և ճնշման հիպերտոնիա. «Արդեն մեկ շաբաթից ավել է՝ ջերմությունս 38 է, կամ՝ ավել, ունեմ գլխացավ, համի զգացողության կորուստ և այն բոլոր ախտանիշերը, որոնք բնորոշ են նոր կորոնավիրուսին»,- ասել է Սաթիկ Ստեփանյանը:
Կայքի փոխանցմամբ՝ տիկնոջ հետ նույն հարկի տակ բնակվում է ամուսնու՝ 66 ամյա Հմայակ Ստեփանյանի հետ, ով նույնպես բարձր ջերմություն ունի. «Դիմել ենք Դարակերտ գյուղի տեղամասային պոլիկլինիկա: Մեկ շաբաթ ուղղակի զանգահարել են, որ հասկանան իրավիճակի ընթացքը: Այն բանից հետո, երբ վիճակս կտրուկ վատացել է, ուղեկցել են Մասիսի հիվանդանոց, որպեսզի թոքերի ռենտգեն անեն:
Միայն կարող եմ ասել, որ սարսափելի անուշադիր վիճակ է տիրում առողջապահական համակարգում: Ես, ունենալով ուղեկցվող հիվանդություններ, լինելով թոշակառու, ինչո՞ւ պետք է 3 ժամ սպասեմ ռենտգենի համար ու վերջում բուժքրոջ անուշադրության պատճառով պարզվի, որ լրիվ սխալ տեղում եմ սպասում: Ավելի ուշ էլ պարզվել է, որ ռենտգեն անող բժիշկը գնացել է տուն:
Դրանից հետո ճնշման տատանման պատճառով ինքնազգացողությունս վատացել է: Ո՞ւր են այն մարդիկ, ովքեր պատասխանատու են քաղաքացիների առողջության համար և ինչո՞ւ է նման անլուրջ վերաբերմունք լուրջ սիմպտոմներ ունեցողների հանդեպ: Տպավորություն է՝ նրանց անլուրջ վերաբերմունքի պատճառով է, որ համաճարակն անկելու փոխարեն ավելի մեծ թափ է առնում»,-հայտնել է քաղաքացին:
Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ այսօր դիմել է ԱԻՆ և ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծերին, սակայն ոչ մի բան դեռ չի ձեռնարկվել:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար