ՀՀ-ում թեստերի արտադրությունը մեկնարկել է. վաղը 1-ին խմբաքանակը կլինի. օրական 3-5 հազար թեստ կարող են արտադրել. Ավինյան
Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը կառուցվել է փուլային ռազմավարությամբ եւ համավարակի տարածման տարբեր փուլերում մենք ունեցել ենք որոշակի ճշգրտումներ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Անցած 5 ամիսների ընթացքում երկու ռազմավարական փուլ կարող ենք առանձնացնել. Առաջինը մինչեւ ապրիլի կեսրն ընկած հատվածն էր՝ մոտ 6 շաբաթ, տեղաշարժի եւ տնտեսական սահմանափակումներ ենթադրող, որոնք ուղեկցվել են առողջապահական համակարգում կարողություններն ընդլայնելու, թեստավորման բավարար հնարավորություններ ստեղծելու համար:
Այս խնդիրը բավարար չափով կատարվել է, եւ առողջապահական համակարգն այսօր սպասարկում է փաստացի բավականին մեծ ծավալով դեպքերի:
Մենք նաեւ նախաձեռնել ենք թեստավորման հնարավորություն Հայաստանում եւ ներկրված100 հազար ռեագենտների արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղը առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին, իսկ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կարողությունները գնահատվում են, որ օրական 3-5 հազար թեստ կարող են արտադրել»,-ասաց Ավինյանը:
Երկրորդ փուլը, ըստ նրա, եղել է մինչեւ մայիսի ավարտը՝ կրկին մոտ 6 շաբաթ, սահմանափակումների թուլացման ռեժիմով, անվտանգության եւ վարքագծային կանոնների ներդրմամբ. «Այս փուլում մենք աստիճանաբար բացվել ենք: Այդ ընթացքում, բնականաբար, ունեցել են վարակի տարածման աճ, ինչպես բոլոր երկրներում է: Բայց իմ գնահատմամբ, վարակի տարածման արագությունն ու ինտենսիվությունը կրկին մնում է վերահսկելի:»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց