ՀՀ զինված ուժերը Նախիջեւանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա՞. ՊՆ-ն չի մեկնաբանում
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում համացանցում հայտնված տեսանյութը, որում, ըստ տարածված տեղեկություններին, հայկական զինված ուժերը Նախիջեւանի ուղղությամբ կրակոցներ է արձակում եւ հարվածում ադրբեջանական զինուժի մի ավտոմեքենայի:
«Այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող ենք ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք միայն պատասխանում ենք նրանց գործողություններին եւ հակառակորդի ցանկացած գործողություն, սադրանք համարժեք պատասխան է ստանում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշենք, որ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում խոցվում է ադրբեջանական ռազմական տեխնիկա:
Հիշեցնենք, որ մայիսին 27-ին էլ հակառակորդի կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈՒ «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի մեքենա էր այրվել։
Միջադեպի հետևանքով հայկական կողմը կորուստներ չէր կրել։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար