Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում Մարդու իրավունքների նոր պաշտպան Ռուսաստանում Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ Թրամփ Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցություններըՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել էՍև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը կկանոնակարգվի Հայ խաղաղապահները Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցել են երկկողմանի միջոցառմանըՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկինԿյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումըՕտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնումԻսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կանՔննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորություններըԴեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՆոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՆիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել ԿարապետյանիՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համարՉեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայնՀամայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտելՀանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ
Հայաստան

Պահանջում ենք առկախել Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցային գործընթացը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարություններին պետական մակարդակով չարձագանքելուն:

Հայտարարությունում ասվում է.

«Սույն թվականի մայիսի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթի ընթացքում մի շարք ընդգծված հակահայկական հայտարարություններ է արել։ Մասնավորապես, նշել է, որ ներկայումս աշխարհում «ուժի գործոնը առաջին պլան է մղվում», եւ դա հնարավորություն կտա Ադրբեջանին Արցախի հարցը լուծել սեփական տարածքային ամբողջականության շրջանակներում։ Նույն ելույթի ընթացքում, նա եւս մեկ անգամ կրկնել է այն անհեթեթ պնդումը, որ Ադրբեջանի հանրապետությունը 1918 թ․ Երեւանը զիջել է Հայաստանի Հանրապետությանը, դրանով կրկին անուղղակիորեն ներկայացնելով Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքի եւ նրա մայրաքաղաքի վրա։

Այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանությունների մի շարք այլ ներկայացուցիչների հակահայկական հայտարարությունների ֆոնի վրա, որոնք ոչ միայն բավարար հակազդեցություն չեն ստանում Հայաստանի հանրապետության իշխանությունների կողմից, այլեւ փաստացի խրախուսվում են՝ երկրի ներսում տարվող «խաղաղասիրական» քարոզչության եւ Արցախյան հակամարտության էության խեղաթյուրման միջոցով։

Այս կապակցությամբ, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարում է.

ա) Արցախի հանրապետությունը երեւիցե չի եղել Ադրբեջանի Հանրապետության կողմից փաստացի վերահսկվող տարածքի կազմում։ 1918-1920 թթ․ ընթացքում այն ունեցել է սեփական ազգային իշխանություն, եւ համապատասխանաբար Ազգերի Լիգայի կողմից ճանաչվել է որպես նորանկախ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ վիճելի տարածք։ 1920 թ․ օգոստոսի 10-ին Հայաստանի հանրապետության եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրով, այն անցել է վերջինիս ժամանակավոր վերահսկողության ներքո, մինչեւ տարածաշրջանի վերջնական կարգավիճակի որոշումը։ Այնուհետեւ, 1921 թ․ հուլիսի 5-ի Բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ, այն հայտնվել է միջազգային իրավունքի սուբյեկտ այլեւս չհանդիսացող Խորհրդային Ադրբեջանի կազմում՝ ինքնավարության կարգավիճակով։

Վերջապես, Խորհրդային Միության կազմալուծումից եւ Խորհրդային Ադրբեջանի անկախացումից տառացիորեն մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղը, գործող խորհրդային օրենսդրությանը համապատասխան, 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացրել է հանրաքվե, որով անկախացել է կազմաքանդվող Խորհրդային Միությունից որպես առանձին պետական միավոր։ Դրան հաջորդած Ադրբեջանի հանրապետության կողմից սանձազերծած ագրեսիային դիմագրավելով, Արցախի հանրապետությունը իր անկախությունը ամրագրել է պատերազմում հաղթանակով, եւ իր գոյության ողջ ընթացքում, այլեւս երբեւիցե չի վերահսկվել Ադրբեջանի հանրապետության կողմից։ Ուստի Ադրբեջանի հանրապետության իշխանությունների ցանկացած հղում՝ Արցախի հարցի լուծմանը սեփական տարածքային ամբողջականության շրջանակներում, որեւէ պատմա-իրավական հիմք չունի, հակասում է միջազգային իրավունքին, եւ չի կարող հանդիսանալ բանակցության առարկա։

բ) Արցախյան հակամարտության կարգավորումը ի սկզբանե հիմնված է ԵԱՀԿ Հելսինկիի Եզրափակիչ ակտի վրա, որի 2-րդ հոդվածը աներկբա բացառում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետությունների կողմից այլ պետությունների տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։ Պարբերաբար դիմելով ուժի սպառնալիքին, իսկ 2016 թ․ գործադրելով այն, Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունը կոպտորեն ոտնահարել է Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, եւ դրանով իսկ արդեն վաղուց փակուղի է մտցրել բանակցային գործընթացը։ Այս պայմաններում, Հայաստանի հանրապետության իշխանությունների երկչոտ արձագանքը, Ադրբեջանի ղեկավարությանը «կիրթ եւ կառուցողական» ներկայացնելու փորձերը, հակասում եմ ոչ միայն մեր ազգային շահերին, այլեւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

գ) ԵԱՀԿ Հելսինկիի Եզրափակիչ ակտի 1-ն հոդվածը նաեւ պարտավորեցնում է անդամ պետություններին հարգել միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Չնայած դրան, Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունը շարունակաբար հայտարարում է Հայաստանի հանրապետության տարբեր մասերի, ներառյալ նրա մայրաքաղաք Երեւանի նկատմամբ, իր տարածքային հավակնությունների մասին։ Սա անհնար է դարձնում առկա բանակցային գործընթացի միջոցով խելամիտ փոխհամաձայնության գալը մի պետության հետ, որը փաստացի վիճարկում է Հայաստանի հանրապետության բուն գոյությունը, եւ պարբերաբար սպառնում է նրա տարածքային ամբողջականությանը։

դ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից 2007 թ․ ներկայացված Մադրիդյան սկզբունքները եւ հակամարտության կարգավորման վեց հիմնական տարրերը, որոնք հենվելով Հելսինկիի Եզրափակիչ ակտի վրա, ենթադրում են կարգավորման փուլային գործընթաց, Արցախի հանրապետության կողմից միակողմանի տարածքային զիջումների տեսքով՝ անորոշ ապագայում որոշվելիք իրավական կարգավիճակի դիմաց, այլեւս չեն կարող բանակցությունների հիմք ծառայել։ Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունը, փաստացի մերժում է առաջարկվող կարգավորման բոլոր երեք հիմնարար սկզբունքները, այն է՝ Արցախի հանրապետության ինքնորոշման իրավունքը, Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականությունը, եւ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նկատմամբ ուժի կիրառման բացառումը։ Արդյունքում, Արցախի հանրապետության կողմից ցանկացած տարածքային զիջում համարժեք է ագրեսորի սիրաշահմանը, եւ միայն կմոտեցնի նոր լայնամասշտաբ պատերազմը։

Հաշվի առնելով վերոնշյալը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է Հայաստանի հանրապետության իշխանություններից՝

1) Պաշտոնապես դատապարտել Ադրբեջանի հանրապետության իշխանությունների պարբերաբար կրկնվող հակահայկական հայտարարությունները եւ սադրանքները։

2) Առկախել Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցային գործընթացը, մինչեւ այդ երկրի իշխանությունների կողմից ԵԱՀԿ Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների աներկբա ընդունումը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության ազատ ինքնորոշման իրավունքը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը։

3) Պաշտոնապես հրաժարվել բանակցությունների վերսկսումից Մադրիդյան սկզբունքների հիման վրա, փոխարենը առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրներին մշակել բանակցային նոր տրամաբանություն, որի հիմքում դրված է Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար պայման։

4) Դիտարկել Հայաստանի հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության եւ տարածքային ամբողջականության ճանաչումը, եւ բանակցային գործընթացի շարունակությունը արդեն այդ մեկնակետից։

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդ