Բանտարկյալներն ավելի քիչ կսնվեն. այդպես է պետք
Կառավարության որոշման համաձայն, օրական տրվող հացի չափաբաժինը կնվազի․ նախկին 650 գրամի փոխարեն ազատազրկված անձը կստանա 150-ով գրամով պակաս՝ 500 գրամ հաց,հաղորդում է Ազատությունը:
Նվազեցվել են նաեւ մսի, կարագի, պանրի չափաբաժինները։ Ըստ այդմ՝ եթե արդեն նախկինում մեկ բանտարկյալին օրական տրվում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, ապա հուլիսի 1-ից բանտարկյալին նույն չափաբաժնով միս կտրվի ոչ թե ամեն օր, այլ ամսվա ընթացքում 16 օր։ Նույնը պանրին է վերաբերում․ եթե նախկինում ազատազրկվածին տրվում էր օրական 25 գրամ պանիր, ապա նոր որոշմամբ ամսական պանրի չափաբաժինը երկու անգամ նվազեցվել է՝ կալանավորների սեղաններին պանիր կլինի օրումեջ՝ 25 գրամ չափաբաժնով։
Կառավարության նոր որոշմամբ, թերևս, մեկ հավելում է կատարվել։ Եթե նախկինում ձուն տրվում էր միայն հղիներին, կերակրող մայրերին ու անչափահաս կամ հիվանդ բանտարկյալներին, ապա այսուհետ հավկիթ կուտեն բոլորն անխտիր, բայց՝ ամսվա ընթացքում ընդամենը 6 հատ:
Գործադիրի նոր որոշման մասին դեռևս ոչ բոլոր բանտարկյալներն ու նրանց հարազատներն են տեղյակ։ Նյութի աղբյուրը`http://hayastan24.com/?p=17886&l=am


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը