Կեղծ փողեր պատրաստած սյունեցի դպրոցականները դատապարտվեցին 2 տարվա պայմանական ազատազրկման
Սյունիքում անցած տարվա աշնանն անչափահասների կողմից կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու գործով դատավճիռ է կայացվել:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գործով ամբաստանյալներ, անչափահասներ Ալենին, Արմանին եւ Կարենին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է նրանց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2016թ. նոյեմբերին Սյունիքի մարզի երեք անչափահաս բնակիչներ՝ 1999 եւ 2000թթ. ծնված, տպիչով կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որն իրացրել են նոյեմբերի 28-ին` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի խանութում։ Պատանիներից մեկը կեղծ թղթադրամով կատարել է գնումներ։
Նախաքննության ընթացքում պարզ էր դարձել, որ անչափահասներ Ալենը, Արմանն ու Կարենը նոյեմբերին տպող սարքով կրկնօրինակելու եղանակով պատրաստել էին 3 հատ 20 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Դրանցից մեկով Ալենն ու Կարենը կատարել էին գնումներ և վերցրել վերադարձված մանրը: Նոյեմբերի 26-ին կամ 27-ին երեկոյան Կարենն ու Ալենը Կապանի խանութներից մեկում մանրելու պատրվակով մեկ 20 հազար դրամ տվել են վաճառողուհուն եւ ստացել մանրը: Դրանից մեկ օր անց արդեն տղաները մարզի Լեռնաձոր գյուղում գտնվող խանութում կատարել են գնումներ եւ վճարել 3-րդ 20 հազար դրամով:
Երեքին էլ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ