Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում Մարդու իրավունքների նոր պաշտպան Ռուսաստանում

Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցություններըՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել էՍև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը կկանոնակարգվի Հայ խաղաղապահները Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցել են երկկողմանի միջոցառմանըՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկինԿյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումըՕտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնումԻսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կանՔննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորություններըԴեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՆոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՆիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի
Հայաստան

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Թավադյանի կալանքը վերացնելու որոշման դեմ դատախազության բողոքը

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը: Տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Արմեն Թավադյանին մեղադրում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որ դատարանում սուտ ցուցմունք տա։ Նրա դեմ ցուցմունք է տվել Ռ.Քոչարյանի մեկ այլ ենթադրյալ աջակից՝ Վ.Մկրտչյանը, որը նախ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել՝ Թավադյանի ձերբակալությունից հետո։

Թավադյանը կալանքի տակ է գտնվել ավելի քան երկու ամիս. նա կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերին, իսկ 2020 թվականի փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, թեեւ քրեական գործով նախաքննությունը գտնվում էր ավարտական փուլում։

Պաշտպանները ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացրել էին վերաքննիչ բողոք, որը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին եւ մարտի 11-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը եւ նույն օրը Թավադյանն ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Վերաքննիչ քրեական դատարանը գտել էր, որ նրան առաջադրված մեղադրանքում բացակայում է հիմնավոր կասկածը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հետո Դատախազությունը հայտնեց դիրքորոշումը՝ դատական ակտը բողոքարկելու մասին, մինչդեռ՝ դատարանի որոշումը դեռևս չէր ստացել: Որոշումը ստանալուց հետո արդեն դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և կրկին կալանավորել Թավադյանին: Հիմք է ընդունվել նախ՝ վիճարկվող դատական ակտը բացարկման ենթակա դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ կայացված որոշումը որևէ կերպ պատճառաբանված չէ, անհիմն է և անօրինական: Մասնավորապես՝ չի բերվել որևէ պատճառաբանություն, թե ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշմամբ արտահայտված՝ կազմակերպված խմբին բնորոշ հիմնական առանձնահատկություններից որի կամ որոնց վերաբերյալ է ապացույցը բացակայում: Հիմնավոր կասկածի գնահատման առումով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի՝ մի քանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին: Բացի այդ՝ Դատախազությունը պնդում էր, որ առկա են Ա. Թավադյանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ մասնավորապես կապված ազատության մեջ մնալու պայմաններում նրա կողմից գործի քննությանը՝ քրեական դատավարության մասնակցող անձանց, այդ թվում նաև մյուս մեղադրյալի վրա անօրինական ազդեցություն գործադրելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության հետ:

Մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դատախազության բողոքը՝ ըստ էության հիմնավոր չհամարելով ներկայացված փաստարկները: