Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում

Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցություններըՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել էՍև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը կկանոնակարգվի Հայ խաղաղապահները Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցել են երկկողմանի միջոցառմանըՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկինԿյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումըՕտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնումԻսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կանՔննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորություններըԴեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՆոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Հայաստան

ԿԳՄՍ նախարարը մեծ նվեր մատուցեց թուրք ժխտողականներին․ սա ամենասոսկալի սխալն էր․ Հայկ Դեմոյան

 ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «փակ ֆոնդեր» արտահայտությամբ մեծ նվեր մատուցեց թուրք ժխտողականներին։ «Փակ ֆոնդ» հասկացությունն ամենասոսկալի սխալն էր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը։

Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանի կողմից նման չմշակված հայտարարությունը վտանգավոր էր թե՛ հաստատության, թե՛ ՀՀ շահերի և վարկանիշի առումով։

«Երբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում օգտագործվում է «փակ ֆոնդ» հասկացությունը, դա ամենամեծ նվերն է թուրք ժխտողականներին։ Նրանք միշտ մեղադրում են մեզ փակ արխիվներ ունենալու մեջ և նախարարի շուրթերով երեկ մեծ նվեր մատուցվեց նրանց։ Թանգարանում չկա «փակ ֆոնդեր» հասկացություն, կա անձեռնամխելի ֆոնդ, որը բացարձակապես այլ է։ Փակը նշանակում է անհասանելի, որ որևէ մեկին չենք տալիս, իսկ անձեռնամխելին դա փխրուն, մեկ օրինակով, խիստ հազվագյուտ նյութերն են, որ ցանկացած թանգարանում կա, բայց դա նույնպես հասանելի է։ Ոչ թե առձեռն է տրվում, այլ պատճենած կամ ժամանակավորապես տրամադրվում է հետազոտողին ինչ-որ պայմաններով»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Հարություն Մարությանի առաջարկով՝ հիմնական ֆոնդերում եղած գրքերը, մամուլը, նյութերը պետք է հանվեն և տեղափոխվեն ստեղծվելիք գրադարան։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը բարձրացրեց նյութերի պահպանման անվտանգության հարցը, քանի որ դրանք կարող են դուրս բերվել թանգարանից։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են»։

«Վստահեցնում եմ, որ այդ նյութերի կորստի որևէ վտանգ չկա։ Գրադարանի ստեղծման արդյունքում այդ նյութերը հասանելի կլինեն հետազոտողներին: Ասեմ, որ նախկինում, երբ ֆոնդերը փակ էին, որոշ նյութեր կորել են, կամ այս պահին դրանց մասին տեղեկությունը չի գտնվում: Ուստի, եթե որևէ բան կորի, ապա դա կարող է լինել թե՛ բաց, թե՛ փակ ֆոնդի դեպքում: Ամեն դեպքում, մենք ապահովելու ենք այդ ֆոնդերի անվտանգությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Հայկ Դեմոյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարը չունի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և տնօրենի կողմից տրամադրված նյութերի կորստի մասին որևէ վավերացված փաստաթուղթ, քանի որ ներկայումս շարունակվում է հաշվառման գործընթացը․ «Չհաստատված, բանավոր ինչ-որ ենթադրության վրա ԱԺ բարձր ամբիոնից նախարարի շուրթերով նման անպատասխանատու հայտարարությունները դատապարտելի են։ Ես ցավում եմ նախարարի համար, ցավում եմ նրա ոչ պրոֆեսիոնալիզմի և վտանգավոր գործելաոճի համար»,- ասաց նա։

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը նաև բարձրացնում է հարցը, թե ո՞վ է պատասխանատու կորսված նյութերի համար, եթե այդպիսիք կան։ Հայկ Դեմոյանը նշում է, որ ներկայիս տնօրեն Հարություն Մարությանը հրաժարվել է ընտրվելուց հետո հաշվապահական և ֆոնդային միավորների ընդունում-հանձնում ձեռնարկելու՝ իր առաջարկից։

«Թանգարանի պարագայում ֆոնդերի առկայությունը, բացակայություն, կորուստը պետք է արձանագրվեր հենց սկզբից, դա հենց Հարություն Մարությանի անվտանգությունից ելնելով էի առաջարկել։ Բայց նա երևի տարվել էր հրճվանքով, որ ես այլևս չեմ լինի, իր խոսքերով՝ չեմ խանգարի իրեն, և հրաժարվեց դա անել։ Հիմա, եթե ենթադրենք՝ կա կորուստ, ով է տվյալ դեպքում պատասխան տալու։ Եղել են 4 ժամանակավոր պաշտոնակատար՝ 2017-ից սկսած։ Կարծում եմ՝ կորստի դեպքում առաջին պատասխանատուն Հարություն Մարությանն է»,- ասաց Հայկ Դեմոյանը։

Նա ենթադրում է, որ կորուստ է համարվել նվիրատուներին հենց իրենց փոխանցած նյութերը ժամանակավոր վերադարձնելու փաստը։ Հայկ Դեմոյանի խոսքով՝ 2016-ին և 2017-ին նվիրատուները խնդրել են իրենց նվիրաբերած որոշ ֆոնդային արժեքավոր նյութեր ժամանակավոր վերադարձնել իրենց երկրներ, տվյալ դեպքում՝ Ֆրանսիա և Նորվեգիա՝ ցուցադրություն կազմակերպելու համար։

«Ենթադրում եմ, որ նախարարին դա է փոխանցվել, ինչը կրկնակի սարսափելի է, որովհետև այս դեպքում հարվածի տակ են դրել նախարարին։ Այս մարդիկ եղել են Հարություն Մարությանի մոտ, առաջինի դեպքում իմ մասնակցությամբ, ծանոթացել եմ, ասել եմ, որ նյութերի մի մասը նվիրատուի մոտ է։ Հասկանում եք, չէ՞, նվիրատուն է տվել, մենք ուղղակի ժամանակավոր հետ ենք տվել։ Եվ նա տեղյակ է եղել, որ դրանք կորսված չեն, մենք գիտենք, թե դրանք որտեղ են։ Քանի որ Ֆրանսիա այցելություն չի եղել և հնարավորություն չի եղել բերել, դրանք այնտեղ են։ Նույնը նաև Նորվեգիա տարված նյութերի պարագայում է։ Դրանք դեռ թանգարան չեն վերադարձվել, բայց դա կորուստ չէ»,- ասաց Հայկ Դեմոյանը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գրադարան ստեղծելու՝ Հարություն Մարությանի առաջարկին, Հայկ Դեմոյանը նշեց, որ դա ժամանակատար և անիմաստ աշխատանք է։

«Տվյալ դեպքում, եթե կա Աստվածաշունչ, որը 1915-ին գաղթականների հետ հասել է մեզ, հիմա դա գրադարանի՞ միավոր է, թե՞ ֆոնդային միավոր։ Այսպիսի բազմաթիվ խնդիրներ են առաջանալու։ Սկզբնաղբյուրային գրադարանը ինչպե՞ս ենք բաժանում՝ դա ֆոնդայի՞ն միավոր է, թե՞ գրադրանի միավոր։ Սա էր պատճառը, որ ես չուզեցի արհեստական խնդիրներ ստեղծել։ Երբ նախարարը կրկնում է Հարություն Մարությանի խոսքերը, թե գրադարան ստեղծելով՝ հեշտացնում ենք հետազոտողների աշխատանքը, դա ուղղակի ծիծաղ է առաջացնում՝ ոչ պրոֆեսիոնալ մատուցման, հանրության մոլորեցնելու փորձով»,- ասաց նա։

Նախկին տնօրենը վստահեցնում է, որ թանգարան-ինստիտուտում առկա գրականությունը նախկինում էլ անհասանելի չի եղել․ «Գրքերը դրված են իրենց տեղում, եթե նույնիսկ առանձնանա գրադարանը, գրքերը մնալու են նույն տեղում։ Ցանկացած մեկը, որ գալիս էր գրականություն ուզելու, գիրքը, ցանկացած ֆոնդային միավոր հասանալի էր դառնում հաշված րոպեների ընթացքում։ Սա հանրությանը գիտակցաբար մոլորեցնելու փորձ է»։