Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքում, վարկաբեկում

«Հետք»–ը մայիսի 27-ին հրապարակել էր քաղաքաշինության կոմիտեի խորհրդական, Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանի հետ ունեցած հարցազրույցը։ Արամ Բաբաջանյանը պատմել էր, թե ինչպես է անցել իր բուժումը, ինչպես է ընդհատվել, ինչ խնդիրներ է ունեցել կորոնավիրուսով հիվանդանալիս եւ ինչ ինքնազգացողություն ունի այժմ։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր անդրադարձել է հարցազրույցին։ Ըստ Նիկողոսյանի՝ Բաբաջանյանի բուժումը հարթ է ընթացել, դուրս գրվելիս ախտանշաններ չի ունեցել։ Բացի դա, ըստ ԱՆ խոսնակի, Բաբաջանյանը պահանջել է, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր և իրեն ու կնոջն անհատական մոտեցում ցուցաբերեն։

Պարբերականը ներկայացնում է Արամ Բաբաջանյանի պարզաբանումը։

Պարոն Բաբաջանյան, եթե ծանոթ եք առողջապահության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությանը, ապա խնդրում եմ պարզաբանել հայտարարության մեջ տեղ գտած պնդումները։

Ծանոթացա նոր, կարդացի և, ցավոք սրտի, ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախարարը, պարոն Թորոսյանը չի տիրապետում իր ղեկավարած համակարգում տիրող իրավիճակին։ Ես այսպես եմ պատկերացնում, որ ամբողջ ուսումնասիրությունը սահմանափակվում է իր աշխատասենյակից տվյալ հիվանդանոցի ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցով։ Խնդիրն ամբողջությամբ ընկալելու համար լավ կլիներ դժգոհող կողմին էլ լսեին և փորձեին հասկանալ՝ արդյոք արդարացի են նրա դժգոհությունները։

Համառոտ անդրադառնամ իրենց գրածին։ Ասում են, որ երբ ընդունվել ենք հիվանդանոց, ախտորոշվել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նշանակվել է համապատասխան բուժում։ Համապատասխան բուժման համար անհրաժեշտ են բուժման ամբողջ ընթացքի, դեղորայքի, բարձր դոզաների, ռենտգենի, արյան անալիզների պատասխանները։ Այդ ամեն ինչը սահմանված կարգով մանրամասն պետք է նշված լիներ էպիկրիզի մեջ, որը պետք է տրվեր պացիենտին դուրսգրվելուց և որի հիման վրա պոլիկլինիկայի բուժանձնակազմը շարունակեր բուժումը։ Թոքաբորբը երկար ժամանակում է բուժվում, իսկ ոչ լիարժեք բուժումը խրոնիկ բարդ խնդիրներ է առաջացնում։

Մինչև այսօր էպիկրիզի վերաբերյալ ես տեղեկություն չեմ ստացել, և իրենք էլ իրենց պատասխանում դա չեն գրում։ Թող հիմնավոր գրեն, որ սա է եղել և այլն։

Բուժման ընթացքն, ասում է, ընթացել է լավ, այսպիսի բան են գրում։ Երկրորդ անգամ երբ ռենտգեն հետազոտություն են կատարել, հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ մի դրական դինամիկա չկա, նույն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբն է։ Ավելին, արյան բիոքիմիական անալիզները վատացել են, լյարդի բիլիռուբինն ու մյուս ցուցանիշները վատացել են, նորմայից բարձրացել են։ Այսինքն, մեկ շաբաթ անց ավելի վատ պատկեր է եղել թե՛ թոքաբորբի առումով, թե՛ մյուս խնդիրների, որոնք առաջացել են։ Դրանից երեք օր հետո մեզ դուրս են գրել հիվանդանոցից։ Դուրս գրելուց ոչ մի հետազոտություն չեն անում՝ ո'չ արյան, ո'չ ռենտգեն, ո'չ թեստավորում։ Այդ ինչպե՞ս որոշեցին, որ առողջական վիճակն այդքան լավ է, որ դուրս են գրում և ուղարկում տուն։ Իմիջիայլոց, դուրս գրման օրվա մի մասը ջերմություն ունեի։

Ռուզաննա Գրիգորյանը՝ մեր թոքաբանը, որը միակ բժիշկն էր, որ մեզ հետ շփվում էր և բուժումներն էր նշանակում, այդ երիտասարդ աղջիկը, որի մասին հարցազրույցում ասել եմ, ասաց՝ անպայման պետք է շարունակեք բուժումները, քանի որ ձեզ մոտ լուրջ վիճակ է։ 3-4 օրվա սիստեմաներ և 5-6 դեղ նշանակեց, որ պետք է ընդունեինք տանը։ Բայց տանն ո՞վ պետք է աներ, հայտնի չի։ Մեզ ասացին՝ պոլիկլինիկայից կգան, կանեն, պոլիկլինիկայից էլ ասացին, որ մենք ցուցում չունենք, տեղյակ չենք և այլն։ Արդեն 4–րդ օրն է, ինչ տանն ենք, սակայն պոլիկլինիկայից մինչ օրս մեզ բժիշկ չի այցելել, նշանակումներ չի արել, անալիզներ չի վերցրել, չեն թեստավորել։ Նախարարի խոսնակը, ի զարմանս ինձ, պոլիկլինիկաներին չի անդրադարձել։

Հաջորդ հարցս պարոն նախարարին, ոչ թե մամուլի խոսնակին, որովհետև անտեղյակ մարդն անտեղյակ բաներ է խոսում, չեմ ուզում իր հետ բանավեճի մեջ մտնել։ Գրել են, որ ես հատուկ պայմաններ եմ պահանջել, թոքաբան պրոֆեսոր եմ պահանջել կամ հատուկ պայմաններ իմ եւ կնոջս համար։ Ես խնդրում եմ, որ պարոն նախարարը գրի անուն–ազգանունն այն մարդու, ումից ես պահանջել եմ այդպիսի բան։ Ո՞ւմ եմ ես ասել, որ պրոֆեսոր բերեք, ես չեմ վստահում մեր թոքաբանին։ Անունով, ազգանունով ասեք (10 օրվա ընթացքում տաք ջուր չի եղել, և հիգիենայի հարցերը սառը ջրով ենք հոգացել)։

Պարոն նախարար, խնդրում եմ ներկայացրեք իմ էպիկրիզը, 10 օրվա ընթացքում ստացածս բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ, բոլոր դեղերի անունները, չափաբաժինները, արյան անալիզի, խորխի և ռենտգենի պատասխանները։ Կներկայացնեն, դրանից հետո կխոսենք։

Ես և կինս 4 օր է՝ տանն ենք, չունենք պատասխան՝ վարակակիր ենք, թե՞ չէ, թոքաբորբ ունենք, թե՞ չէ, կարո՞ղ եմ տանից դուրս գալ և գնալ անալիզներ հանձնելու, թե՞ չէ։ Անորոշության մեջ, մեր տանը, ոնց որ մեր ջրի մեջ տապակվում ենք։ Երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբը լուրջ հիվանդություն է, և դա 10 օրում չի բուժվում։ Այդ հիվանդության համար պետք է բժիշկ լինի, որը կգա, կլսի թոքերը, բուժում կնշանակի, ընթացքը հսկողության տակ կպահի։ Եվ մինչև այսօր չունեմ խորխի հետազոտության պատասխանը, որ տեսնեմ՝ այդքան հակաբորբոքայիններ որ տվել են, համապատասխանու՞մ են այդ ինֆեկցիային, որը մեր թոքերի մեջ կա։ Եթե չէ, ուրեմն ես կդիմեմ դատախազություն, իրենց միջոցով կպահանջեմ, որ այդ փաստաթղթերն ինձ ներկայացնեն։

Նույնիսկ չեն էլ փորձում կապ հաստատել պացիենտի հետ։ Մի հատ զանգեք, խոսեք այդ մարդու հետ, այդ հիվանդի հետ։ Ա'յ տիկին, որ հայտարարություն ես անում, մի հատ զանգի հարցրու՝ ինչի՞ց եք բողոքում, մի հատ հասկացիր՝ այդ մարդն ուղղակի ուզում է բողոքի, թե՞ ուզում է թերությունները վեր հանի, որ դուք ձեր աշխատանքը շտկեք։ Ես այստեղ մի բան եմ տեսնում, որ չեն ուզում խորանալ խնդրի մեջ։ Ես չէի էլ ցանկանա այսպես շարունակվեր բանավեճը, իրենք ներքաշում են ինձ դրա մեջ։ Ես կարծում էի, որ կփորձեին հասկանալ դժգոհության պատճառները, մի հատ էլ ինձ հետ կխոսեին։ Եթե բացթողումներ կային, հասկանային՝ իրոք կա՞ն բացթողումներ, ու դրանք փորձեին շտկել։

Դրա փոխարեն ման են գալիս, փնտրում են՝ թե էս մարդն ով է, որ այսպիսի բան է ասել, մի հատ իր վրա կոմպրոմատ հավաքենք, իրեն վարկաբեկենք, որ իր ասածները լուրջ չընդունեն մարդիկ։ Ամենայն հարգանքով վերաբերվելով մեզ սպասարկած թոքաբանին և այն երիտասարդ քույրերին, որոնք անմիջկան շփման մեջ էին հիվանդներիս հետ, ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առողջապահության ոլորտում, իմ կարծիքով, վարչական կառավարումը չի գտնվում օրվա պահանջների բարձրության վրա։