Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն

Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցություններըՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել էՍև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը կկանոնակարգվի Հայ խաղաղապահները Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցել են երկկողմանի միջոցառմանըՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկինԿյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումըՕտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնումԻսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կանՔննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորություններըԴեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՆոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրար
Հայաստան

Համավարակի դեմ անլուրջ պայքարի հետևանքները. տնտեսությունը գահավիժում է

168.am-ը գրում է․ «Համավարակի դեմ իշխանությունների անլուրջ պայքարի տնտեսական հետևանքները գնալով ավելի նկատելի են դառնում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակված օպերատիվ տվյալներով՝ ապրիլին տնտեսությունը պարզապես գահավիժել է։ Դադարել է տնտեսական ակտիվության աճը նաև տարեսկզբի առաջին 4 ամիսների կտրվածքով։

Հայաստանի տնտեսության վրա համավարակի առաջին արձագանքները նկատվեցին մարտին։ Տնտեսական ակտիվությունը նվազեց 4,9 տոկոսով։ Դադարեց արդյունաբերության աճը։ Փլվեց շինարարության ոլորտը։

Կրճատվեց նույնիսկ առևտրի և ծառայությունների շրջանառությունը, որը վերջին տարիներին դարձել էր Հայաստանի տնտեսության աճի ապահովման հիմնական և ամենակարևոր գործոններից մեկը։

Անմասն չմնաց նաև արտաքին առևտրաշրջանառությունը. նվազեց թե՛ արտահանումը, և թե՛ ներմուծումը։

Տնտեսության անկումը կանխելու նպատակով՝ չնայած համավարակի տարածմանը, կառավարությունը գնաց ռիսկի և աստիճանաբար բացեց տնտեսությունը։ Բացեց ու երկիրը դրեց ավելի ծանր փորձության առաջ։ Մի կողմից՝ շարունակվեց տնտեսության գահավիժումը, մյուս կողմից՝ լրջորեն սրվեցին առողջապահական խնդիրները։

Թե ինչ շահեց դրանից երկիրը՝ դեռ ժամանակ կլինի գնահատելու։ Մի բան միանշանակ է, որ համավարակի տարածումն էլ ավելի է մեծացրել տնտեսության ռիսկերը։

Ինչքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վնասներն ավելի մեծ են լինելու։ Զարմանալի չէ, որ մի շարք ոլորտներում կառավարությունը դեռ ստիպված է պահպանել սահմանափակումները, որովհետև համավարակի տարածման տեմպը թույլ չի տալիս մտածել դրանք վերաբացելու մասին։

Ամեն պահի հնարավոր են նոր բռնկումներ։ Չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինեք նաև առանձին ընկերությունների կամ տնտեսության ոլորտների գործունեության արգելափակման։ Իսկ դա չի բխում որևէ մեկի շահերից։ Տուժողը լինելու է՝ ինչպես պետությունը, այնպես էլ՝ հասարակությունը։

Բայց այլ ելք չկա։ Կառավարությունն իր չմտածված գործողություններով՝ բարդացրեց երկրի՝ ինչպես առողջապահական, այնպես էլ՝ տնտեսական իրավիճակը։ Արդեն սովորական է դարձել, որ օրական 300-400-ից ավելի վարակի նոր դեպքեր պիտի արձանագրվեն։ Ու դեռ խոսվում է նոր բռնկումների մասին։

Ծանր փորձության առաջ է կանգնած տնտեսությունը։ Համավարակի առաջին հարվածը կոտրեց տնտեսության մեջքը։ Բայց դա միայն սկիզբն էր։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալները վկայում են, որ տնտեսական իրավիճակն ապրիլին շատ ավելի է ահագնացել, քան կար մարտին։ Կտրուկ խորացել է անկման տեմպը։

Տնտեսական ակտիվությունն ապրիլին նվազել է 17,2 տոկոսով։ Դժվար է նույնիսկ հիշել, թե նման բան վերջին անգամ Հայաստանում երբ է եղել կամ ընդհանրապես եղե՞լ է, թե՞ ոչ։

Բոլոր ոլորտներում անկում է գրանցվել, այն էլ՝ հսկայական տեմպերով։

Շինարարության ծավալը կրճատվել է կիսով չափ։ Առևտրի շրջանառությունը նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ նվազել է ավելի քան 33 տոկոսով։ Ծառայությունների անկումը 16 տոկոսի սահմաններում է։

Նվազումը համեմատաբար փոքր է արդյունաբերության մեջ։ Ապրիլին արտադրության ծավալներն այստեղ կրճատվել են 8,6 տոկոսով։ Ճիշտ է, արդյունաբերության արտադրանքի բացվածքը հետո կհրապարակվի, բայց արդեն հիմա կարելի է միանշանակ ասել, որ դրանում մեծ դեր է խաղացել հանքարդյունաբերությունը։ Ընդերքի շահագործումը շարունակվել է նույնիսկ արտակարգ դրության պայմաններում։ Ու չնայած համաշխարհային շուկայում մետաղների գները կտրուկ ընկել են՝ Հայաստանը մեծ տեմպերով ավելացրել է ընդերքի արտահանման ծավալները։

Տխուր պատկեր է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Արտահանումը նախորդ տարվա համեմատ՝ կրճատվել է ավելի քան 30 տոկոսով։ Ապրիլին Հայաստանից արտահանվել է 146 մլն դոլարի ապրանք։ Այն 16,5 տոկոսով քիչ է եղել նաև այս տարվա մարտի համեմատ։

Ներմուծումը նվազել է 27,4 տոկոսով։

Ապրիլին տեղի ունեցած դրսևորումներից հետո Հայաստանի տնտեսությունն այլևս անկումային է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ տարեսկզբի 4 ամիսներին տնտեսական ակտիվության անկումը կազմել է 1,7 տոկոս։

Հիշեցնենք, որ հունվար-փետրվարին աճն անցնում էր 9 տոկոսից։ Ընդամենը 2 ամիս պետք եղավ, որպեսզի այն ամբողջությամբ հողին հավասարվի։

Հիմա արդեն տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ցուցանիշները բացասական են։ Տարեսկզբի 4 ամիսներին 22 տոկոսով պակաս շինարարություն է իրականացվել։ Ներքին առևտուրը կրճատվել է 8,6 տոկոսով, արտաքինը՝ 10,4 տոկոսով։ Նվազել է արտահանում-ներմուծումը։ Մի դեպքում՝ այն կրճատվել է՝ 8,1, մյուս դեպքում՝ 11,5 տոկոսով։

Տնտեսության միակ ոլորտը, որը 4 ամիսների կտրվածքով դեռևս պահպանել է աճը՝ արդյունաբերությունն է, այն էլ՝ հանքարդյունաբերության հաշվին։

Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության վիճակը։ Երկրորդ ամիսն անընդմեջ անկում է գրանցվում։ Սակայն, եթե մարտին անկման տեմպը դեռ ինչ-որ առումով տանելի էր, ապա ապրիլին խայտառակ պատկեր է արձանագրվել։

Թե ի՞նչ է սպասվում տնտեսությանն առաջիկայում, ցույց կտա ժամանակը։ Այս պահին գրեթե բոլոր հիմնական ոլորտներից սահմանափակումներն արդեն հանված են։ Բայց դեռ հարց է, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի նախկին տեմպերը վերականգնելու համար։

Մի բան հստակ է, որ անիմաստ է խոսել տնտեսական աճի մասին։ Ընթացիկ տարվա սպասումները գերազանցապես բացասական են։ Տնտեսության աճի վերաբերյալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ամենաթարմ գնահատականը վերջին անգամ հրապարակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ըստ որի՝ Հայաստանում այս տարի կգրանցվի 3,5 տոկոս տնտեսական անկում։

Կանխատեսումները՝ կանխատեսում, բայց իրականությունն իսկապես մտահոգիչ է։ Տնտեսությունը մտել է անկման փուլ, որտեղ դեռ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում»։