Միլիոնատեր օֆշորիստը՝ առանց մեքենայի. Միհրան Պողոսյանի «անհավանական» ունեցվածքը
Պարզվում է՝ ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, որքան զարմանալի է, ավտոմեքենա չունի. գոնե այդպես է նշված բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից:
Այս փաստը հետաքրքիր է այն առումով, որ Մ. Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը Հայաստանում ճապոնական արտադրության BYD ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է, եւ նրանք են այդ մեքենաները ներկրում: Չնայած սրան՝ Մ. Պողոսյանի հայտարարագրից, սակայն, տեղեկացանք, որ նա բավական հարուստ է. հայտարարագրել է, որ ունի հասարակական նշանակության վեց շինություն, մեկ ավտոտնակ, արտադրական նշանակության մեկ շինություն, շենքեր ու շինություններ:
Նորընտիր պատգամավորի դրամական միջոցները կազմում են 32 մլն դրամ եւ 153 հազար դոլար: Որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած վճարները` 3.1 մլն դրամի չափով: Տեղեկացնենք, որ Միհրան Պողոսյանը ավելի հայտնի է Քեթրինի Միհրան անունով. նա Հայաստանում բանանի շուկայի մոնոպոլիստն է:
Armlur.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ