Աննա Դանիբեկյանի համար 4 վարչապետների միջնորդությունը չի վերլուծվել
Արմեն Դանիելյանը Հայաստանի այն բացառիկ դատավորն է Վերաքննիչ ատյանի՝ 18 դատավորներից, որը մեկ տարվա ընթացքում երկու անգամ Ռոբերտ Քոչարյանի անձնական երաշխավորության միջնորդությունները պետք է քննության առարկա դարձնի՝ վերաքննիչ ատյանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։
Նա նաեւ նշեց, որ, եթե ՀՀ-ում կա մեկը, որ կարող է սա դիտարկել պատահականություն, ապա ինքը կցանկանա խոսել այդ մարդու հետ. «Կցանկանամ խոսել ադ մարդու հետ, որ ինքս էլ հասկանամ, թե ոնց կարող է դա լինել պատահականություն։ Պարզ է, չէ՞, որ մի դեպքում մենք խոսում ենք երկու ԱՀ նախագահների մասին, այս դեպքում՝ չորս վարչապետների և Աննա Դանիբեկյանի համար այդ չորս անձանց ներկայացրած միջնորդությունը դատական ակտում նույնիսկ չի վերլուծվել։ Դուք կարող եք կարդալ դատական ակտը, որը թվացյալ ծավալուն է, բայց միայն մեկ էջն է, որ վերաբերում է վերլուծության։ Սա է մակարդակն արդարադատության։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ, երբ կարծես բոլորի համար պարզ է, որ այդ միջնորդությունը պետք է բավարարվի, ոչ մի ուրիշ դատավորի չի մակագրվում, երբ Աննա Դանիբեկյանը երկու ամիս չի ներկայանում։ Ամեն դեպքում սպասում են մինչև Աննա Դանիբեկյանը գա, իսկ վերաքննիչ ատյանում՝ Արմեն Դանիելյան»։
Պաշտպանի խոսքով՝ խափանման միջոցը, որը պետք է անհապաղ քննվի, չեն մակագրում և սպասում են մինչև Աննա Դանիբեկյանը ներկայանա եւ մերժի. «Դա դիտարկել պատահականություն ինձ մոտ չի ստացվում։ Եթե կարողանան ներկայացնել, թե ինչով է դա պատահականություն՝ 12 ամսվա մեջ երկու անձնական երաշխավորություն։ Կամ այդ համակարգիչն ունի բացառիկ ալգորիթմ, որը, երևի թե տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները հավուր պատշաճի կպարզաբանեն»։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը