Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի»
Փաշինյանի՝ հերքումների վերաբերյալ ելույթը բովանդակային չէր: Նախ, վարչապետը չհերքեց մաքսանենգ ապրանքներով չվերթների հետ իր կապի մասին մեղադրանքները, ինչպես նաեւ ոչինչ չասաց ադամանդների ապօրինի ներմուծման եւ արտահանման մասին: Երկրորդը, նա հայտարարեց, որ, իբր, իրեն կոշիկի եւ թմրանյութերի հետ կապված բիզնես են վերագրում, չնայած կոշիկների եւ թմրանյութերի մասին ոչ ոք ոչինչ չէր ասել: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման:
«Փաշինյանը պետք է հերքեր վերջին օրերի սկանդալային բացահայտումները, սակայն չարեց դա, քանի որ հնարավոր չէ հերքել ակնհայտը. Հայաստանը, Վատիկանի պետությունում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բնորոշմամբ, դարձել է համաշխարհային մաֆիոզ համակարգի մի մաս: Մինչ ժողովուրդը պայքարում է գոյատեւման համար, իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, զբաղված է հարստացմամբ: Ամբողջ աշխարհով թնդաց Երևանից Կրասնոդար, իսկ ապա՝ Վորոնեժ ժամանած ինքնաթիռում մաքսանենգ ծխախոտի մեծ խմբաքանակի ձերբակալման հետ կապված սկանդալը, միեւնույն ժամանակ ծագեց հնդկական ադամանդների ապօրինի ներմուծման, վերամշակման եւ արտահանման գործարքի հետ կապված սկանդալը:
Ռուսական պարբերականները հայտնել էին Հայաստանի տարածքից մաքսանենգ ոսկու մեծ խմբաքանակի դուրսբերման մասին: Մինչ մարդիկ սովում են եւ փորձում ինչ-որ կերպ պաշտպանվել կորոնավիրուսից, իշխանությունները մաքրում են ապօրինի հարստացման հետքերը: Փաշինյանը ստիպված կլինի պատասխանել հարցին, թե արդեն երկու տարի է ո՞ւմ գրպանում է մաքսանենգ ծխախոտի վաճառքից, ալմաստի եւ ոսկու ապօրինի շրջանառությունից ստացված գումարը »,- նշում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց