Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե Վանեցյանի միջոցով վարչապետ Փաշինյանն իրեն գործարք է առաջարկել։
«Դուք բոլորդ գիտեք, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակներում նախաքննություն է իրականացվում, ելնելով այդ հանգամանքից, նախաքննության գաղտնիքը չբացահայտելով չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ գործի հետ կապված»,-ասաց Վանեցյանը։
Հարցին, թե ինչ ի նկատի ունեք, երբ անցած տարի ասում էիք, որ Միքայել Մինասյանը օրենքի առաջ պետք է պատասխան տա, Վանեցյանը պատասխանեց. «Իմ կարծիքը որևէ նշանակություն չունի, եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը և դատարանը նրան մեղավոր կճանաչի, ուրեմն այդ մարդը մեղավոր է»։
Դիտարկմանը, թե ինչպես եղավ, որ Ձեր և Միքայել Մինասյանի ցանկությունները վարչապետի փոփոխության հետ կապված համընկան, նա պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի մասին, եթե ուշադիր հետևել եք իմ հարցազրույցներին, առաջինը խոսել եմ ես, և հիմա, երբ արդեն բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել։ Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց