Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ
Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ մայիսի 24-ին, բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել: Դրանից հետո հարազատները հավաքվել էին Կապանի Ոստիկանության մոտ ու տեղափոխել էին ձերբակալվածներին եւ պահանջում էին, որպեսզի թույլ տալ տեսակցել նրանց, համոզվելու, որ նրանք նույնպես բռնության չէին ենթարկվել եւ չտեղափոխել նրանց Երեւան:
Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:
Նշենք, որ ավելի վաղ ցուցարներին հանդարտեցնելու փորձ էր արել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, սակայն քաջարանցիները նրա հորդորին չէին ենթարկվել, ավելին հայտարաում էին, որ կատարվածին մասնակցություն է ունեցել Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր