Գագիկ Խաչատրյանն այս պահին «Աստղիկ» ԲԿ-ում է
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այս պահի դրությամբ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցներն այս պահին գտնվում են «Աստղիկ» ԲԿ-ում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով։
Հարցին՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցները պատրաստվու՞մ են արդյոք տեղափոխել Գագիկ Խաչատրյանին՝ Նոնա Նավիկյանն ասաց. «Չեմ կարող ասել կտեղափոխեն, թե ոչ։ Քրեակատարողական ծառայության աշխատակիցները միշտ այնտեղ են եղել։ Նրանք իրենց աշխատանքն են կատարում»,-ասաց Նոնա Նավիկյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն շուրջ 10 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն, սակայն Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցն այդպես էլ չի փոփոխվում:


















































Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
«Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
Նախաքննության փուլում Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարացվեց վերջին անգամ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց