Պարտքի ներգրավման միջոցներ պետք է կիրառվեն. 13 բժշկական կենտրոնների շինարարություն ենք սկսելու. Արսեն Թորոսյան
Ես կարծում եմ, որ պարտքի ներգրավման միջոցներ պետք է կիրառվեն այս պայմաններում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եթե չեմ սխալվում, հիմա պարտքի ներգրավման պրոցես է գնում Արժույթի միջազգային հիմնադրամից 280 մլն դոլարի չափով: Մեր ոլորտում կապիտալ մեծ ծախսեր են իրականացվելու: Մենք 13 բժշկական կենտրոնների շինարարություն ենք սկսելու կամ այս տարի կամ հաջորդ տարվա սկզբում: Հիմա բոլորի մրցույթներն արվում է, որպեսզի դա մուլտիպլիկատիվ էֆեկտ թողնի տնտեսության վրա: Մնացած մասով լավ կլինի, որ ֆինանսների նախարար կամ փոխվարչապետ խոսեն այդ մասով: Բայց ես պարտքի ներգրավումով ծախսերի մեծացումը համարում եմ ճգնաժամից դուրս գալու միջոց:
Ընդհանրապես, ես նաեւ ստանդարտ իրավիճակներում պարտքի ներգրավումը բացասական չեմ որակում: Մեր նման շատ երկրներ իրենց առողջապահական համակարգերը հենց պարտքի ներգրավումով են զարգացրել»,-ասաց նախարարը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց