Կրակոցներ Մալաթիայում. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին Մալաթիա վարչական շրջանում վիճաբանություն է եղել, որին հաջորդել է կրակոց։
Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց,որ ոստիկանությունը Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության մասին ահազանգ ստացել է։ Քիչ անց հաղորդում է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ գլխի հրազենային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնություն ստանալու համար իրենց մոտ է տեղափոխվել 1994 թվականին ծնված մի երիտասարդ:
Էդգար Ջանոյանի խոսքով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը գլխի շրջանում վնասվածքը ստացել է վիճաբանության վայրում՝ կրակոցի հետևանքով։
«Ոստիկանները պարզել են կրակոց արձակած անձի ինքնությունը,ով էլ ոստիկանության ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը երեկոյան ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն»,-ասաց Էդգար Ջանոյանը, հավելելով, որ ոստիկանություն ներկայացած քաղաքացին հայտնել է, որ վիճաբանության ժամանակ ինքը կրակել է գազային ատրճանակից։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ