Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ Մանասյան Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. Միրզոյան Ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. Միրզոյան Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ը CENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասին Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր ԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում են Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել ՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համար Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել Իսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներ ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածել

Հայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախելՀրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու․ Նիկոլ ՓաշինյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթինՎահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետՍպիտակ տան մոտ Կոլոմբոսի արձանն է տեղադրվելԻրանը հայտարարել է, որ կթիրախավորի Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքներըՄարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեումՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի ենՄոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կանԿարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԱստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես
Արցախ

«Արցախը Հայաստան է եւ վերջ». Արայիկ Հարությունյանի խոսքը՝ Արցախի ԱԺ հատուկ նիստում

Խորհրդանշական է, որ Արցախի նախագահի բարձրագույն պաշտոնն ստանձնում եմ պատմական Շուշիում, այն էլ հաղթական մայիսին: Այս խոսքերով սկսեց իր խոսքը Արցախի նորընտիր նխագահ Արայիկ Հարությունյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ուժերի կազմում գրոհում էինք Շուշիի բաղձալի բարձունքը, ես եւ մյուս ազատամարտիկները երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ինչպես նաեւ ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից ու զրկանքներից: Այսինքն երազանք ունեինք տեսնել միացյալ ու ազատ Հայրենիք:

Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր: Հիշում եմ, թե ինչպես Շուշիի ազատագրման գործողության ժամանակ մեր մարտական ընկերներից Գրիգորին բոլորիցս առաջ գնալով հակառակորդի դիրքը ասել է՝ ես հասցրել եմ ունենալ 4 զավակ, իսկ դուք դեռ երիտասարդ եք, ամուսնացած չեք: Դրանից հետո վիրավորում ստացավ ու հրաշքով փրկվեց: Այդ ժամանակ ես հերթական անգամ հասկացա, թե որքան պարտական ենք Գրիգորիին ու նրա նման հազարավոր հայորդիներին, նրանց հերոսածին մայրերին ու հայրերին, զավակներին: Ինքներս մեզ վստահելու եւ մեր ուժերին վստահելու շնորհիվ, նվիրյալների կյանքի գնով համայն հայության կուռ սատարումով մեզ հաջողվել է հասնել միացյալ ու ազատ հայրենիք ունենալու երազանքին եւ 28 տարի պահպանել ու զարգացնել այն: Այժմ նորանոր երազանքներ դնելու եւ դրանց հասնելու ժամանակն է: Ժամանակն է մտածելու զորեղ հայրենիք կերտելու ուղղությամբ, ժամանակն է երազելու եւ գործելու ժողովրդի համար բարեկեցիկ ու արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ: Ժամանակն է երազելու եւ գործելու մեր հայրենադարձության իրականացման ուղղությամբ:

Ժամանակն է երազելու եւ գործելու հայոց միացյալ հայրենիքի համամարդկային միջազգային դերակատարության եւ պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ:

Ժամանակն է անհավանական թվացող համազգային երազանքներ ունենալու եւ ինչ-որ պահի գիտակցելու, որ մեր իրական հնարավորություններից անհամեմատ ավելի քիչ բան ենք երազել:

Երդվում եմ մեզ երազելու եւ գործելու հնարավորություն ընձեռած հայորդիների հիշատակով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման եւ հետայսու մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:

Արցախը Հայաստան է եւ վերջ, պատմական այս հանրահայտ աքսիոմի ակունքները դարեր ի վեր հարստացել են միայն սեփական հողում հայ մարդու արարման ձիրքով ու ջանքով:

Արցախյան շարժումը հայտ էր թոթափելու զոհի կերպարը, Արցախյան շարժումը հայտ էր սեփական ձեռքով կերտելու սեփական ճակատագիրը: Դա հայ ժողովրդի երբեւէ ունեցած հաղթանակների փառավոր էջերից մեկն էր, որ որի լուսապսակը դարձավ Շուշիի ազատագրման գործողությունները: Այդ ազատության ամենօրյա բերկրանք զգում ենք մայր Հայրենիքի հետ անխախտ ու միասնական կերպով, սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով:

Ես հույս ունեմ, որ Ազգային ժողովի հաջորդ արդեն իրական նիստը կկայանա Շուշիում, կա նման ցանկություն ԱԺ-ն տեղափոխել Շուշի եւ մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք:

Պարոն նախագահ, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների եւ հետեւողական աշխատանքի եւ ինձ այդ գործում տրված հնարավորության համար: Դա ես համարում եմ Արցախի պատմության ամենածաղկուն շրջանը:

Այս համատեքստում կուզենայի երախտագիտություն հայտնել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այս կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման , նրա անվտանգության աստիճանի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել այլեւ պատրաստակամ է հետագա ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում:

Պարոն վարչապետ, ուզում եմ հավաստիացնել, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատարում է մայր հայրենիքին եւ ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսել մեր միացյալ հայրենիքի առջեւ ծառացած իհիմնախնդիրների լուծման ու մարտահրավերների դիակայության բոլոր դժվարություններին:

Մեր գործունեության հիմքում ընկած սկզբունքներն են

Առաջին սկզբունք - մարդը բարձրագույն արժեք է, իսկ պետությունն այդ բարձրագույն արժեքին ծառայող հաստատություն: Չկա Սահմանադրության որեւէ գործառույց, որը նպատակադրված չլինի իր քաղաքացիների այս կամ իրավունքի կամ ազատության երաշխավորմանը: Իմ պաշտոնավարումն էլ միտված է լինելու մարդուն ու ժողովրդին անմնացորդ ծառայելուն:

Սկզբունք 2- Հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը ենթակա չէ որեւէ սակարկման: Արցախի գլխին կախված սուրը պետք է ընկալել որպես յաթաղան ողջ հայության գլխին: Ուստի արցախահայության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է, արցախահայության արժանապատվությունը ողջ հայության արժանապատվությունն է: Իսկ արցախահայության հաջողությունը ողջ հայության հաջողությունն է:

Սկզբունք 3 – Իրավունքի գերակայությունը եւ բոլորի հավասարությունը պետության երաշխավորմամբ պետք է ուղենիշ լինի բոլոր հասարակական հարաբերություններում: Սակայն պետք է գիտակցենք, որ իրավունքները կարող են արդյունավետ գործել համաչափության եւ հավասարության պայմաններում: Ուստի ոչ մի արտոնյալ մարդ չպետք է լինի:

Սկզբունք 4 – ժողովրդավարական կառավարումը այլընտրանք չունի, ւստի հարկավոր է անընդհատ զարգացնել այն: Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն ազատ ընտրությունների միջոցով հանրային իշխանությունների ձեւավորում, այլեւ պետական կառավարման համակարգի կոնկրետ որակների ապահովում, ինչպիսիք են օրինակ ներառականությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, նաեւ կայացած քաղաքացիական հասարակությունը:

Սկզբունք 5 – Սոցիալական պետության կառուցման վերջնանպատակը համընդհանուր բարեկեցության եւ սոցիալական արդարության ապահովումն է: Մենք պետք է բոլորի համար այնպիսի հավասար ու խթանող պայմաններ ապահովենք, որ ամեն մի աշխատող քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություններ ունենա: Պետությունը պարտավոր է իր ուշադրության կենտրոնում պահել նաեւ սոցիալապես խողելի խմբերին:

Սկկզբունք 6 - Համընդհանուր խնդիրները պետք է լուծում ստանան հավաքական ու ներդաշնակ աշխատանքով ու պատասխանատվությամբ: Պետությունը ներդաշնակ օրգանիզմ է, որտեղ ամեն մի մասնիկ ունի իր անփոխարինելի գործառույթը: Պետությունը պետք է աշխատի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հանրային բարիք ստեղծի նաեւ բոլորի համար:

Սկզբունք 7 – Մեր հաջողությունների գրավականներից մեկը ներքին համերաշխությունն է: Ոչ մի ծրագիր, գաղափար կամ ցանկություն չի կարող հաջողություն ունենալ, եթե բացակայում է ներքին համերաշխությունն ու կայունությունը: Սա ամենեւին չի նշանակում, որ մենք դեմ ենք քննադատությանը, մրցակցությանը: Մեր նպատակն է ունենալ հանդուրժողական, կառուցողական, առողջ ու մրցակցային քաղաքական միջավայր, որտեղ հայրենիքի անվտանգությունն ու զարգացումը կդիտվեն որպես համընդհանուր խնդիրներ:

Սիրելի հայրենակիցներ, ես ակնկալում եմ կառուցողական ու համերաշխ աշխատանք բառացիորեն բոլորի հետ: Կառուցողական ու համերաշխ աշխատանք ընտրություններին մասնակցած 12 կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նախագահի մնացած 13 թեկնածուների, նրանց ընտրողների, ընտրություններին չմասնակցած քաղաքացիների եւ համայն հայության հետ:

Ես այ ամբիոնից համերաշխության ու համագործակցության ձեռք եմ մեկնում անխտիր բոլոր հայրենակիցներիս եւ այդ ձեռքը միշտ մնալու է մեկնած, քանի դեռ կիսում ենք նույն հայրենիքը եւ նույն արժեքներն ու նպատակները:

Որպես Արցախի նախագահ ես այլեւս չունեմ մրցակիցներ, չունեմ կուսակիցներ, ես լոկ ունեմ սահմանադրական պարտավորություններ բոլորի առջեւ, ես ունեմ հավատամք, որ պարտավոր եմ չձախողել, ունեմ հավատամք որ պարտավոր եմ պարզերես նայել հայոց մեծ նախնիների ու հայրենիքի ազատագրման հիմքում ընկած մեր ընկերների շիրիմներին: Նաեւ իմն է պարտավորությունը այնպես անելու, որ մեր ընկած հայորդիների զավակները, հարազատները երբեւէ արդարացիորեն չմտածեն, թե զուր էր իրենց ամենաթանկ զոհողությունը հայրենիքին, թե մենք դավաճանում ենք զոհվածների թափած սուրբ արյանը: Ոչ եւ երիցս ոչ:

Ուզում եմ խոսքս ավարտել շնորհակալությամբ, ներողությամբ եւ երդումով:

Շնորհակալ եմ հայոց բոլոր մեծ նախնիներին, երախտապարտ եմ իրենց աշխատանքով, ջանքով ու արյունով հայոց միացյալ պետականությունը վերականգնած, պահպանող ու զարգացնող յուրաքանչյուր անձի՝ զինծառայողից մինչեւ հողամշակ, մանկավարժից մինչեւ հանրային ծառայող:

Ներողություն եմ հայցում բոլորից հայրենիքին ծառայելու ընթացքում իմ բացթողումների, սխալների, իմ կողմից հարուցված հիասթափությունների համար:

Երդվում եմ մեր մեծ նախնիներով, հերոս հայորդիների հիշատակով, գալիք սերունդներով եւ համազգային երազանքներով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ կերտման ուղղությամբ:

Մենք հաճախակի ենք երդում տալիս: Ուզում եմ այստեղ հիշեցնել իմ մի երդման մասին, որը տվել եմ 1988 թվականի փետրվարի 13-ին զոհված եղբորս: մեծ եղբայրս՝ Արմենը, այստեղ է, ծառայում էր Խորհրդային բանակում: Սամվելը, որ ինձնից մեծ էր 3 տարով, սկսվեց շարժումը եւ առաջին օրը՝ փետրվարի 13-ին դիմում է իր փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվելու հանուն հայրենիքի: Ասեցի այո, երկուսով երդվեցինք: Նա կատարեց իր երդումը, իմը դեռ մնում է:

Կեցցե հայոց փառապանծ ժողովուրդը, կեցցեն հայոց մեծ նախնիները, որ կերտեցին ու մեզ ավանդեցին սրբազան հայրենիք ու արժեքներ, կեցցե Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունն ու հայոց Սփյուռքը, կեցցեն գալիք սերունդները, որ հավերժ ապրելու են ազատ, անկախ, զորեղ, երջանիկ ու միացյալ Հայաստանում:

Ուզում եմ վերջում ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ»: