Երեկ և այսօր կանչվել եմ ԱԱԾ՝ զրույցի. ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյան
Երեկ և այսօր ես կանչվել եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ զրույցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Գրիշա Թամրազյանը՝ ընդգծելով, թե հարցաքննություն չի եղել:
Թամրազյանը չհայտնեց՝ ինչ պատճառով է ԱԱԾ-ում զրույցի եղել: Հարցին՝ դա կապ ունի՞ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարության հետ, Թամրազյանն ասաց, թե դա այս պահին չի ցանկանում մեկնաբանել:
Հիշեցնենք՝ Գոգյանը իր հրաժարականի դիմումի հիմնավորման մեջ նշել էր, թե պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, և որ ռեկտորը համապատասխան կապերի ու հովանավորչության միջոցով շարունակում է պաշտոնավարել։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց