Վիրուսը կարող է նաեւ նախարարներին կպնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիրում, ի տարբերություն խորհրդարանի, կորոնավիրուսի տարածումը բավականին լայն ընդգրկում ունի. ԱԻՆ-ից տեղեկացանք, որ ունեցել են 17 հիվանդ, 24 ասիմպտոմ` մեկուսացածներ, լավացել են 12-ը:
Նախարար Ցոլակյանը գալի՞ս է գործի՝ հարցրինք։ «Առաջին օրերը` ոչ, կապված տարիքային խնդրի հետ, հիմա պարտաճանաչ գալիս է»,- ասաց ԱԻՆ մամլո խոսնակ Էդմոն Զարգարյանը: Բայց հեռահար է աշխատում` կաբինետից, հեռախոսով:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ մեկուսացվա՞ծ է։ «Աշխատում է տնից»,- տեղեկացրեց խոսնակ Արմինե Մուրադյանը: Պապիկյանի գործը հեշտ է՝ միայնակ է ապրում (ամուսնացած չէ), հարազատներին վարակելու խնդիր չունի՝ ի տարբերություն իր պապիկին ու տատիկին վարակելու մտահոգությամբ տոգորված Արսեն Թորոսյանի:
Ի դեպ, տեղեկություններ կային, որ Արսեն Թորոսյանը մեկուսացել է «Ռեժինե» հյուրանոցում, սակայն հավատարիմ խորհրդական, «Ռեժինեի» պատասխանատու Աշոտ Սարգսյանը հերքեց` նախարարն իրենց մոտ չէ, իսկ թե որտեղ է մեկուսացած, չասաց․ «Շատ նորմալ է, որ նախարարը մեկուսացած է. էդ վիրուսը կպնում է ում ասես, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի վարչապետ»:
Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության վարակվածների թվին, ապա այն նույնպես գաղտնիք է. մամլո խոսնակն ասաց՝ թվեր չենք նշում, «որ չվախեցնենք մարդկանց»: Էդքան շա՞տ են։ «Չէ, այնքան էլ շատ չեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները