Երկրին պետք է անցումային իշխանություն․ քաղաքագետ
Հայաստանում առաջացել է շատ հակասական և պարադոքսալ իրավիճակ՝ մի կողմից պետության մեջ կա ազգային համախմբվածության մեծ պահանջ, մյուս կողմից՝ բոլորը գիտակցում են, որ երկրի ղեկավարը ոչ միայն չի համապատասխանում այդ դերին, այլև՝ գլխավոր պառակտիչն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառմանը, համաձայնի որի՝ երկրում վիճակն իրոք վատ է, և «Իմ քայլը» խմբակցությունը կարող է կատարել «իր քայլը»՝ ընտրելով նոր վարչապետ:
«Երկրում կա ազգային համաձայնությամբ իշխանության ձևավորման պահանջ, որը լրջագույն պահանջ է, որովհետև, երբ երկիրը հայտնվում է բնական աղետի կամ պատերազմի մեջ, միշտ առաջանում է այդ պահանջը: Եթե նկատենք՝ կորոնավիրուսի հետ կապված աշխարհի գրեթե բոլոր երկրներում առաջանում է ազգային համախմբվածության գաղափարը, որովհետև, երբ մարդը հայտնվում է ծանր վիճակում, մոռանում է լինել իշխանություն կամ ընդդիմություն և փորձում է փնտրել հենման կետ պետության մեջ, սակայն այսօր ՀՀ-ում ժողովուրդը տեսնում է, որ իր երկրի ղեկավարը պառակտիչ է, նա ոչ թե փորձում է կոնսոլիդացնել հասարակությունը, այլ՝ պառակտում է: Պառակտող մարդը չի կարող կոնսոլիդացնել երկիրը պատերազմի, բնական աղետի ժամանակ»,-պարզաբանեց քաղաքագետը, այնուհետև մանրամասնեց, թե այս պարագայում ինչ կարող է տեղի ունենալ:
«Այս դեպքում, բնականաբար, թե՛ հասարակության, թե՛ ընդդիմության , թե՛ իշխանության մեջ պետք է առաջանա միտում, որ այդ խնդիրն իրագործվի: Կարծում եմ՝ իշխանության թևում պետք է առաջանան շրջանակներ, որոնք պետք է փորձեն այդ գաղափարն իրենց կողմից իրագործել: Այդ թևի ու ընդդիմության՝ իրար մոտենալու արդյունքում պետք է առաջանա նոր իշխանության ձևավորման խնդիրը: Ակնհայտ է, որ այդ պրոցեսն ընթանում է, կանգ չի կարող առնել, հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել շատ վտանգավոր վիճակում, որովհետև այն մարտահրավերները, որ Հայաստանի առջև են, շատ լուրջ են»,-ասաց Բոզոյանը:
Թե ով կարող է դառնալ վարչապետ, Բոզոյանը նշեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող, սակայն որ երկրին պետք է անցումային, ժամանակավոր իշխանություն, որը կկարողանա հասարակությունը կոնսոլիդացնել այս դժվար պայմաներում, ակնհայտ է:
«Եթե նորընտիր վարչապետը գործի ազգային համախմբվածության օրակարգով, դադարեցնի անպտուղ հետապնդումները քաղաքական հակառակորդների, բիզնեսի հանդեպ, ապա նրան կհաջողվի չկրկնել Փաշինյանի ձեռագիրը»,-ասաց Երվանդ Բոզոյանը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները