Իսկ ո՞ւմ հետ «կապ ունի» երկրի վարչապետը
«Փաստ» թերթը գրում է. «Ես այդ մարդկանց հետ կապ չունեմ»: Այս արտահայտությունն արել է երկրի վարչապետը: Ոչ ընդդիմադիր Փաշինյանը, այլ ամբողջ Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Նման հայտարարություն նա արել է այն մարդկանց հասցեին, որոնք հավատում են իշխանության հետ կապված այս կամ այն բացասական տեղեկությանը:
Սա երեւի ամենավտանգավոր ձեւակերպումներից մեկն է, որ կարող էր տալ հանրապետության վարչապետը: Այստեղ մի քանի խնդիր կա:
Աշխարհի բոլոր երկրներում ոչ մի ուժ իշխանության չի գալիս թալանելու, ապօրինություն անելու, վատ կառավարելու կամ մարդկանց կյանքը չլավացնելու խոստումներով: Ընդհակառակը: Սակայն հաճախ լինում է հակառակը, ու շատ բնական է, որ մարդիկ կարող են նաեւ կասկածել: Շատ բնական է, որ մարդիկ կարող են հավատալ նշյալ կարգի տեղեկություններին: Հնարավոր չէ միշտ վստահություն պահել «ազնիվ խոսքի» վրա: Իսկ հերքելը միայն ստանդարտ նախադասությունը չէ, թե «այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում», կոնկրետ հակափաստարկներ են պետք մարդկանց:
Մյուս կողմից՝ չի կարող վարչապետը «կապ չունենալ» երկրի որեւէ քաղաքացու հետ, ինչ դիրքորոշում էլ նա ունենա, ի սկզբանե ընդդիմադիր եղած լինի, հիասթափված, թե կասկածող: Հակառակ դեպքում մի օր գործող իշխանությունը կարող է «կապ ունենալ» միայն փոքրամասնության հետ: Առավել եւս, երբ իշխանության հետ որոշակի հարցերում անհամաձայն մարդիկ հիմա էլ սորտավորվում են «փչացածության աստիճանով»:
Ընդ որում, վարչապետն այս ամենն ասում էր բղավելով, նույնիսկ ձեռքերի «հայտնի» ժեստով, որը մեկ անգամ չէ, որ Փաշինյանն արել է, նաեւ ընդդիմադիր ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները