Հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին «Մերսեդես»-ով բախվել է «Օպել»-ին. կա վիրավոր (ֆոտո)
Երեւանում, այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի եւ Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել եւ բախվել է հաստաբուն ծառին, իսկ Mercedes-ի վարորդն ու ուղեւորը, որոնք եղել են շորտերով:
Տաքսու վարորդը տեղում ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում։
Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի վայրում շորտիկավոր երիտասարդներից մեկը, ում վրայից ալկոհոլի հոտ էր փչում, ոստիկաններին փորձում էր համոզել, որ ինքը «կորած տղա չի, հայրս էլ ուրիշ մարդ չի, հանրահայտ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է», իսկ ընկերը, ում վրայից նույնպես ալկոհոլի հոտ էր գալիս, «Նորքի լավ տղերքից է»։
Ոստիկանությունը պարզում է, թե շորտիկավորներից ով է եղել Mercedes-ի վարորդը, սակայն ունեն հավաստի տեղեկություններ, որ մեքենան վարել է Խ. Հովհաննիսյանի տղան՝ 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ