Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր Ուսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքները Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ Թրամփի Եթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն Գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներ Ժամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայր Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում Սահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ Թագավորություն Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ը

Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՌուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառովԿասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցություններըՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել էՍև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը կկանոնակարգվի Հայ խաղաղապահները Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցել են երկկողմանի միջոցառմանըՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկինԿյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի նախապատրաստումըՕտարերկրացիների աշխատանքային իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնումԻսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով Լիբանանում զոհեր կան
Հայաստան

ՀՀ Ազգային ժողովի դիմային մասը նորաոճ լուսավորում է ստանալու. Տիգրան Գալստյան

ՀՀ Ազգային ժողովի դիմային մասը նորաոճ լուսավորում է ստանալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Անկախ համավարակով պայմանավորված սահմանափակումներից՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2020թ. ընթացքում պլանավորել եւ հիմնականում իր ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հաշվին հետեւողականորեն իրականացնում է հետեւյալ ծրագրերը․

1. Փոխարինվում են անորակ եւ երկարատեւ շահագործման արդյունքում վերջնականապես մաշված, մշտապես բազմաթիվ վթարների պատճառ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, արտաքին ջերմագծերը եւ կաթսայատան որոշ սարքավորումներ։ Մրցույթի անցկացման փուլն ավարտված է, աշխատանքները շուտով կմեկնարկեն։

2.Ամբողջովին վերանորոգվում է կոռոզիայի ենթարկված եւ վնասված ինժեներական հանգույցներով վթարային շենք հիշեցնող 5 հարկանի ավտոկանգառի եւ տրանսպորտային միջոցների սպասարկման շենքը։ Ավտոկանգառը հնարավորություն կտա բեռնաթափել Դեմիրճյան փողոցը, որտեղ մեծաքանակ մեքենաների կանգառի պատճառով հաճախ խցանումներ են առաջանում։ Վերանորոգումը կավարտվի 10 օրից։ Նախատեսվում է նաեւ կառուցել նոր բացօթյա ավտոկանգառ։

3.Աշխատանքային ժամանակակից պայմաններ են ստեղծվում Փորձագիտական եւ վերլուծական վարչության համար։ Որպես վերլուծական կենտրոն ծառայելու համար նախատեսված այս միջավայրը հագեցած կլինի նորագույն տեխնիկական եւ ծրագրային միջոցներով։ Աշխատանքները սկսված են, ավարտը նախատեսվում է 2 ամսից։

4.Ստեղծվելու է էլեկտրոնային գրադարան, որտեղ հնարավոր կլինի օգտվել միջազգային եւ տեղական թվայնացված գրականությունից։ Տեխնիկական միջոցներն արդեն իսկ ապահովված են․ բանակցություններ են ընթանում էլեկտրոնային տարբեր գրադարանների նյութերի հասանելիության թույլտվության ստացման ուղղությամբ։

5.Իրականացվելու է ՀՀ Ազգային ժողովի առաջին մասնաշենքի դիմային մասի նորաոճ լուսավորում։ Արտաքին տեսքի դիզայնն արդեն որոշված է, եւ կազմված է նախահաշիվ։ Շուտով կհայտարարվի աշխատանքների իրականացման բաց մրցույթ։

2020թ․ համար ունենք եւս մի քանի ծրագիր, որոնք նոր ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ միջոցով ստացված ֆինանսական միջոցների առկայության դեպքում նպատակադրված ենք անպայման իրականացնել։ Նշեմ նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովն իր բյուջեից (ի լրումն վերոնշյալի) արդեն իսկ խնայել եւ պետական բյուջե է փոխանցել 503 մլն ՀՀ դրամ»։