20-ից ավելի բացասական հոդվածներ՝ Արայիկ Հարությունյանի մասին․ «Մեդիա պաշտպան»
2020թ. մայիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 270 հոդված, որոնցից 24-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 239-ը՝ չեզոք։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին գրվել են երկու տասնյակից ավելի բացասական հոդվածներ։
Ըստ տարբեր հրապարակումների` հեռավար կրթությունը տապալվել է։ Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի կամ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մանուշակ Ստեփանյանն իր խոսքում նշել է. «Բոլորը դժգոհում են։ Ես երեկ 7 ժամ դաս եմ ունեցել, այսինքն՝ առավոտյան 10-ին նստել եմ սեղանի առաջ և 14։15-ին վերջացրել եմ ու տեղիցս չեմ կարողանում վեր կենալ։ Ես դաս արեցի, բայց իմ լսարանը քիչ էր։ Միայն 6-րդ դասարանն էր, որ 19 հոգուց մասնակցում էր 16 հոգի։ 10-րդ դասարանը 20 հոգուց 3 աշակերտ է մասնակցել դասին։ Ծնողներն էլ ասում են՝ «մեկ է էլ չեն հաշվում, ոչ էլ պետք է, որ դու ամբողջ օրն այդ համակարգչի դիմաց լինես»։ Եվ սա մեր կրթության նախարարի փառահեղ որոշման արդյունքն է։ Դրան գումարած ասում են, եթե ծրագիրը չավարտեն, օգոստոսի վերջին շաբաթը շուտ կսկսեք դասերը։ Իսկ ինչո՞ւ պետք է իմ արձակուրդի հաշվին շուտ սկսեմ»։
Փորձ է արվում փոխել Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդում պահվող նյութերի կարգավիճակը։ Այդ փոփոխություններին շատ մասնագետներ դեմ են արտահայտվում, դա ազգային արժեքների պահպանության տեսանկյունից աղետալի հետևանքներ կարող է ունենալ։ 36․000 նմուշների թանգարանից դուրս բերմանը դեմ է նաև թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց