Նիկոլ Փաշինյանի ֆոնդից վճարվել է «4 օլիգարխի» կոմունալ վճար
168.am-ը գրում է․ «Երբ ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակում նստած զանգահարում էր ՀՀ այն քաղաքացիներին, որոնց հոսանքը կամ գազն անջատել էին վարձը չվճարելու պատճառով, բաժանորդներից մեկի հետ խոսելու ընթացքում վարչապետն ուղիղ եթերում ասաց, որ կհանձնարարի, որ իր անձնական ֆոնդից քաղաքացու վարձը վճարեն։
168.am-ը Կառավարությունից փորձել է ճշտել՝ վարչապետի ֆոնդից ընդհանուր ՀՀ քանի՞ քաղաքացու կոմունալ ծառայությունների համար է վճարվել։
Ի պատասխան մեր հարցադրման՝ Կառավարությունից տեղեկացնում են.
«Վարչապետի ֆոնդից փոխանցվել է 4 քաղաքացու կոմունալ ծառայությունների վճարը՝ 348.000 դրամ գումարին համարժեք»։
Պարզ մաթեմատիկական հաշվարկ անելու դեպքում, եթե 348.000 դրամը բաժանում ենք 4-ի, ստանում ենք 87.000. ստացվում է՝ վարչապետի ֆոնդից վճարվել է 4 այնպիսի քաղաքացու կոմունալ ծախս, որոնք օգտագործել են 87.000 դրամի լույս և գազ, իսկ հաշվի առնելով վարչապետի՝ Ազգային ժողովում հնչեցրած միտքը, որ, եթե մարդը փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ ու 25 հազար դրամից ավելի հոսանք է ծախսել, դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է, կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի ֆոնդից վճարվել է 4 օլիգարխի լույսի ու գազի վարձ։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին