Կոստանյանը համակուրսեցին է, Դավթյանը՝ ընկերը. գլխավոր դատախազը «մուզ-մուզ» իր գործը տեսնում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության համակարգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից դժգոհությունները գնալով խորանում են։ Անհավասարակշիռ եւ էքսցենտրիկ Կոստանյանին փոխարինած համեստ տղան «մուզ-մուզ» իր գործը տեսնում է՝ «վերջիններին» բերում առաջին պլան, փոփոխություններ կատարում ստորին օղակներում։
Որեւէ մեկի հետ ակնհայտ առճակատման չի գնում, սակայն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ անցանկալիներն ինքնակամ հեռանան։ Օրինակ՝ մոտ մեկ-երկու ամիս առաջ նա քաղաքի լավագույն դատախազներից մեկին տեղափոխել էր մարզ, վերջինս էլ վիրավորվել էր, դիմում գրել եւ հեռացել։
Մեր տեղեկություններով՝ դատախազի հետ կոնֆլիկտի արդյունքում աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ Արարատի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը։ Նա Կոստանյանի համակուրսեցին է։ Աշխատանքից ազատվելու լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ինքը՝ դատախազը։ «Ոտքերի վարիկոզ ունեմ, պետք է մեկնեմ բուժման»,- ասաց նա։
Իսկ գուցե կոնֆլի՞կտ եք ունեցել Արթուր Դավթյանի հետ, Մելիք-Սարգսյանը կտրականապես հերքեց՝ նշելով․ «Պարոն Դավթյանն իմ ընկերն է, երկար տարիներ աշխատել ենք»։ Իսկ մեզ թվում է, թե Գեւորգ Կոստանյանն է Ձեր ընկերը, համակուրսեցին։ «Պարոն Դավթյանն առավել եւս ընկեր է, Կոստանյանը համակուրսեցին է, Դավթյանը՝ ընկերը»։
Միեւնույն ժամանակ դատախազը նշեց, որ առողջական հարցերը կարգավորելուց հետո հնարավոր է սեպտեմբերից վերադառնա աշխատանքի։ Նշենք, որ Համբարձում Մելիք-Սարգսյանը Սեւանի կայազորի զինվորական դատախազն էր, նա Արարատի մարզի դատախազ է նշանակվել 2013թ․ նոյեմբերին՝ Կոստանյանի հրամանով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ