Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք Եվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթը Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWW Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր Ուսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքները

Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՌուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառովԿասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչելՊեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցություններըՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել է

Կանոնների չպահպանման և թույլ վերահսկողության դեպքում մայիսի 18-ից հետո կունենանք վարակի նոր մեծ ալիք․ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան

Դիմակների գնային քաղաքականությունից պետք է սկսենք սահմանափակումների վերացումը, եթե դիմակ կրելը դառնում է պարտադիր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հասմիկ Ղազինյանը։

«Եթե սահմանափակումները վերացում ենք, ապա մենք պետք է ուշադրություն դարձնենք՝ դեղատներում ինչ գներով են վաճառվում դիմակները։ Պետք է հսկողության տակ պահենք դեղատներում գները։ Եթե դիմակն արժենա ոչ թե 200, այլ 20 դրամ, կարծում եմ, օրը 5 դիմակ կարող ենք փոխել։ Իսկ այս վիճակում, երբ 200-250 դրամի սանդղակում են դիմակների գները, բնական է, որոշ մարդիկ չեն կարող գնել։ Դեռ մինչև 18-ը մենք 3 օր ունենք, պետք է սկսենք այս հարցից»,-ասաց Հասմիկ Ղազինյանը։

Վարակաբանի խոսքով՝ նույն դիմակը մի քանի անգամ հանելը և նորից օգտագործելը վտանգավոր է․ «Եթե մենք դիմակը դնում ենք, 3 ժամը մեկ պետք է փոխենք այն։ Անընդհատ նույն դիմակը հանել և դնելը, բնականաբար, ճիշտ չէ, ամեն դիմակի տեղադրումն արդեն դեմքի վարակելիության հավանականություն է»,-ասաց նա։

Հասմիկ Ղազինյանի համոզմամբ՝ եթե Կառավարությունը հայտարարում է, որ դիմակ կրելը պարտադիր է, վերահսկողությունը կրկնակի պարտադիր պետք է լինի․ «Մենք պետք է հսկողության տակ պահենք բոլոր իբր սահմանափակումներ ունեցող կազմակերպությունները։ Այդ կազմակերպություններում միջոցառումների իրականացումը և դիմակների նման պարտադիր պայմանները չկատարելու դեպքում պետք է տույժի ենթարկել գործատուին, որի օբյեկտում չեն պահպանվում այս բոլորը։ Մինչև ամսի 18-ն էլ հանրախանութներում չի պահպանվել ոչ մի կարգ ու կանոն»։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակույթային վայրերը, կվերաբացվեն նախակրթարանները։ Իսկ մայիսի 25-ից պարտադիր է լինելու ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը։

Հասմիկ Ղազինյանը տրամաբանություն չի տեսնում, որ մայիսի 18-ից սահմանափակումները վերացվում են, բայց դիմակ կրելը պարտադիր է լինելու մայիսի 25-ից․ «Ես այստեղ չեմ կարողանում գտնել ադեկվատ մոտեցում։ Եվ մի բան էլ, մայիսի 18-ից վերացվում են «սահմանափակումները»։ Ես արտակարգ իրավիճակի սահմանափակումները չեմ համարում սահմանափակում, դրանք այդքան էլ խիստ չէին»։

Վարակաբանը կարևորում է ոչ միայն դիմակ կրելը, այլև սոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերի հիգիենան։ Ըստ նրա՝ իրավիճակի պահանջները՝ սոցիալական հեռավորություն, դիմակի օգտագործում, ձեռքերի հիգիենա, միջոցառումների համապարփակ խումբ է։

«Մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։ Մտել եմ տարբեր սուպերմարկետներ գնումների, ինձ հետ ժամը 17։00-ին գնում էին կատարում 60-70 տարեկան անձինք, որոնց համար սահմանված էր 10-12-ը, բնականաբար չպաշտպանված։ Սոցիալական տարածության առումով էլ, տեսեք, ես այսօր տաքսիով անցնելիս նկատեցի, որ բանկի դիմաց կանգնած է 100 մարդ, ընդամենը 3 հոգի ունեին դիմակ։ Մենք լուրջ խնդիր ունենք իրազեկվածության առումով, ժողովրդի այն անհավատ մասի հետ։ Ժողովուրդ, եթե դուք սահմանափակումներին դեմ եք, Կառավարությունը ընդառաջ է գնում, բայց մի պայմանով, որ դուք էլ ընդառաջ պետք է գնաք իրավիճակի պահանջներին, որոնք շատ չեն։ Իսկ կառավարությունն էլ պետք է վերահսկողություն սահմանի ամենուրեք»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ սոցիալական հեռավորությունը, որտեղ հնարավոր է, պետք է փորձել պահպանել։ Օրինակ՝ տրանսպորտում քանի որ հնարավոր չէ դա, գոնե դիմակ կրելը և ձեռքերի հիգիեանան պետք է պահպանվեն։

«Ես իսկապես կողմ եմ, որ մարդիկ գնան աշխատանքի, հայթայթեն իրենց օրվա հացը, բայց մարդկանցից էլ պահանջում ենք նվազագույնը պահպանել պահանջները, պահպանել իր, մեկը մյուսի, ընտանիքի, ժողովրդի առողջությունը։ Այնպես չլինի, որ որոշ թերհավատների և տգետների պատճառով ինֆեկցիան ավելի լայն տարածում ստանա, որից ես շատ եմ վախենում։ Կանոնների չպահպանման և թույլ վերահսկողության դեպքում ամսի 18-ից հետո կստանանք մի նոր մեծ ալիք»,-նշեց Հասմիկ Ղազինյանը։