Վարչապետը կկանխի՞ իր գովազդած դիմակ արտադրող ընկերության գերշահույթը
«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր տեսանյութ՝ գրառելով․
«Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ։
Եթե դա հայտարարվում է պաշտոնական մակարդակով, վարչապետի անունից, ուրեմն վարչապետը պատասխանատվություն է կրում նաև այդ դիմակների նորմալ գները ապահովելու համար։ Մինչդեռ այն վաճառվում է լավագույն դեպքում 150 դրամով։ Եթե «Տավուշ տեքստիլի» գովազդն է արվում, դա այլ հարց է և պետք է հասկանալ՝ ինչու է գովազդվում։
Մինչ կորոնավիրուսը՝ դիմակի գինը դեղատներում 20- 30 դրամի սահմաններում էր։ Այդ գնի սահմաններում դիմակ արտադրողն ապահովում էր իր շահույթը։ Ի՞նչ է ստացվում։ Գովազդվում է մի ընկերություն, որը հինգ, վեց անգամ իր ներդրածից ավելի շահու՞յթ է ստանում։ Իմա՞ստը։ Սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդկանց վրա՞ են փող աշխատում, կասեի՝ պետական խրախուսանքով։ Չէ՞ որ վարչապետի կողմից տեքստիլի գովազդ անելը հասարակ բան չէ։
Այսօր Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից բավականին մեծ տուգանքով։ Սա լրացուցիչ բեռ է սոցիալական ծանր դրության մեջ հայտնված մարդկանց ուսերին՝ հաց գնե՞ն, թե՞ դիմակներ։ Ուզում եմ հասկանալ՝ վարչապետը կկանխի՞ իր իսկ գովազդած դիմակ արտադրող ընկերության գերշահույթը։ Կկանգնի ծանր կացության մեջ հայտնված ժողովրդի՞, թե «օդից փող սարքող» բիզնեսմենի կողքին»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ