Ի՞նչն է խանգարում, որ հայտարարեն՝ սխալվել ենք, պոռոտախոսել ենք
«Հրապարակ»-ը գրում է․ «Աշխարհը պատած այս վարակի մեջ ինչ-որ առեղծվածային բան կա։ Բացի այն, որ սա վերեւից մարդկությանն ուղարկված պատուհաս է՝ մեր գործած մեղքերի, անփութության, մեր անաստվածության, բնության դեմ ոտնձգությունների համար, այն նաեւ իր մեջ արդարության էլեմենտներ է պարունակում։ Ասենք՝ մանկահասակներին խնայում է, տանում է կյանքն ապրած անձանց։ Կամ՝ տարբեր երկրների տարբեր ուժգնությամբ է հարվածում եւ այլն։ Անշուշտ, չարժե ընկնել միստիցիզմի գիրկը, բայց կան ինչ-որ ազդակներ, որոնք չենք կարող զանց առնել։
Օրինակ, ինչո՞ւ մեր տարածաշրջանում վարակն ամենից ուժեղ հարվածեց հենց Հայաստանին, որը բավականին մեկուսի կյանքով է ապրում, սակավաթիվ զբոսաշրջություն ունի, փակ սահմաններ եւ փոքրաթիվ ազգաբնակչություն։ Այս բոլոր ցուցանիշներից եթե ելնենք, մենք Հարավային Կովկասում ամենաքիչը պետք է տուժեինք կորոնավիրուսից, բայց ամենաշատն ենք տուժել, եւ դեռ հայտնի չէ, թե առջեւում ինչ է մեզ սպասվում։
Մի կողմից, իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ դրա համար․ հանրաքվեի անիմաստ քարոզարշավից մինչեւ մեր ազգային մենթալիտետ՝ պաչպչվելու, հիգիենայի կանոնները չպահպանելու առումով։
Բայց կարծում եմ, որ սուբյեկտիվ հանգամանքներ էլ կան։ Ասենք, օրինակ, ի վերուստ մեր իշխանություններին եւ մեզ ուղղված պատժի տեսքով՝ վարակի վտանգին քամահրանքով վերաբերվելու, մեծամտության, ավելորդ ինքնավստահության, ժամանակին միջոցներ չձեռնարկելու համար։ Կարծես մեկը մեզ ասում է՝ բա մեծ-մեծ խոսում էիք, հայեր, դե պայքարեք, դիմադրեք, պինցետն ու թթի արաղն ունեք, չէ՞։
Եվ ամենազայրացնողն այն է, որ սխալներից դասեր քաղել, դրանք խոստովանել մեզանում ընդունված չէ։ Ի՞նչն է խանգարում, որ վարչապետով-նախարարով հայտարարեն՝ սխալվել ենք, պոռոտախոսել ենք, ներիր, Տեր»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ