Նոր օրենքը «կճնշի» օրինապահ վարորդներին, մյուս կեսին կմղի դեպի «սև շուկա»
Հայաստանի հայտարարությունը՝ տաքսիների շուկան կարգավորող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։
«Վերջերս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրեց ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծ, որը, ընդունվելու պարագայում, լրջագույն սոցիալական ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր անձանց վրա, ովքեր ուղևորափոխադրման ծառայություն են իրականացնում աշխատելով օնլայն հարթակների հետ։
Մենք բազմակողմանիորեն քննարկել և այս հարցազրույցում https://banks.am/am/news/interviews/19241 առանձնացրել ենք մեր հիմնական մտահոգությունները։
Մենք հասկանում ենք նախարարության նպատակները, այն է՝ շուկան դարձնել «սպիտակ», թափանցիկ, որակյալ ու կառավարելի, ինչը միանգամայն գովելի է։ Բայց այն տարբերակով, որ ներկայացվում է օրենքի նախագիծը, հնարավոր չէ իրագործել դրանք․ փոխարենը՝ այն «կճնշի» օրենքի տառը պահպանող վարորդներին, իսկ վարորդների մյուս կեսին կմղի դեպի «սև շուկա»։ Մենք այս կանխատեսումն անում ենք՝ հիմք ընդունելով այլ երկրներում մեր ահռելի փորձը։
Մենք համոզված ենք, որ նույն նպատակներին հնարավոր է հասնել առավել պարզ եղանակներով, ինչը հավելյալ բեռ չի առաջացնի վարորդների համար և թույլ կտա նրանց շարունակել աշխատանքը․ լինելով Եվրոպայի ամենամեծ ՏՏ ընկերություններից մեկը՝ մենք ունենք բոլոր թվային մեխանիզմներն ու հմտությունները՝ այդ արդյունքին հասնելու համար։
Այսօր մենք նախարարություն ենք ուղարկել նախագծի առնչությամբ մեր դիտարկումներն ու առաջարկները։ Մենք նրանց հետ կապի մեջ ենք և պատրաստ ենք համատեղել բոլոր հնարավոր ջանքերը՝ օրենսդրությունն արդիականացնելու, արդյունավետ և երկարաժամկետ կտրվածքով հաջողակ դարձնելու նպատակով։
Մենք հավատում ենք և լիահույս ենք, որ նախագիծը ևս մեկ անգամ վերանայելով՝ նախարարությունը և Ազգային ժողովը կկարողանան ստեղծել այնպիսի օրենսդրություն, որը կնսպաստի ուղևորափոխադրման շուկայի թե՛ թափանցիկությանը և թե՛ արդիականացմանը՝ շահեկան դիրք ապահովելով նաև Հայաստանի բոլոր անհատ տաքսիստների համար։
Մենք բաց ենք և ողջունում ենք ցանկացած համագործակցություն այս ոլորտում ու պատրաստ ենք մեր մասնակցությունը բերել արդարամիտ օրենսդրության ստեղծմանը»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց