ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի «ըմբռնումով մոտեցումը» Սիրիայից փախստականների նկատմամբ
Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) ողջունել է Հայաստանի կառավարության, ինչպես նաև բնակչության ըմբռնումով մոտեցումը սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան եկածների նկատմամբ:
Ինչպես նշում է Asbarez-ը, ըստ պաշտոնական տվյալների՝ սիրիական հակամարտության սկսվելուց առ այսօր Հայաստանը մոտ 22.000 մարդ է ընդունել, մեծ մասը՝ սիրիահայ: Նրանց մի մասը տեղափոխվել է այլ երկրներ. Հայաստանում է մնացել 15.000-ը:
«Սպասարկման բարձր մակարդակը, ջանասիրությունն ու աշխատանքի որակը հնարավորություն են տվել տեղահանված գործարարներին ու սովորական աշխատողներին թարմ շունչ հաղորդել Հայաստանի տնտեսությանը, հասարակությանն ու նպաստել դրանց զարգացմանը»,- նշել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթը:
Պաշտոնյան ընդգծել է, որ անկախ առկա առաջընթացից՝ սիրիահայերի ինտեգրման հարցում դեռևս շատ անելիքներ կան:
Բիերվիթի խոսքով՝ առավել ուշադրության կարիք ունեն այն փախստականների ընտանիքները, որտեղ կան տարեցներ, ուսանողներ ու հաշմանդամներ: Պաշտոնյան հավելել է, որ հիմնական խնդիրները, որոնց Սիրիայից գաղթածները բախվում են Հայաստանում, աշխատատեղերի սակավությունն ու ցածր աշխատավարձն են:
«Հարյուր երկու տարի առաջ, երբ տեղի ունեցան սարսափելի ու ողբերգական դեպքերը, բազմաթիվ հայեր գոյատևեցին տարբեր երկրներում ապաստան գտնելու շնորհիվ: Ապաստան տրամադրելու գաղափարը կարևոր նշանակություն ունի հայ հասարակության համար: Հավաքական հիշողությունն ու անցյալի դառը փորձը պետք է ճիշտ ուղղորդիչներ լինեն փախստականներին վերաբերող այսօրվա մարտահրավերների առաջ»,-նշել է պաշտոնյան:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ