«Ստիպված կլինեն արտակարգ ռեժիմը ձգել-ձգել` գուցե մինչեւ մեկ տարի»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում որոշում կայացնել հանրաքվեի ապագայի հետ կապված։ «Արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ. օրենսդրորեն էլ որեւէ ճանապարհ չկա, եւ որքան էլ Վահե Գրիգորյան, Տիգրան Եգորյան, Արման Բաբաջանյանի տրիադան փորձի Ազգային ժողովում լուծել հարցը, խնդրի ցանկացած արծարծում` խորհրդարանի միջոցով, հակասահմանադրական, հակակոնվենցիոն է։
Ժամանակին էլ խոսում էին դատավորների վեթինգ, անցումային արդարադատություն անելու մասին, բայց դրանք բոլորն արհեստական օրակարգեր էին, որոնք, բնականաբար, չհաջողվեց իրականացնել։ Միակ խելամիտ ելքն այն է, որ Ազգային ժողովը որոշում կայացնի, ու չեղարկվի հանրաքվեի որոշումը»,- ասաց հայտնի սահմանադրագետներից մեկը:
Իսկ նման որոշում կայացնելու իրավունք ունե՞ն։ «Դե, եթե ԱԺ-ն իրավունք ունի հանրաքվե նշանակել, ուրեմն իրավունք ունի նաեւ այն չեղարկել եւ իր ընդունած որոշումն ուժը կորցրած ճանաչել»:
Ի դեպ, կարո՞ղ են կրկին ճնշումներ գործադրել ՍԴ դատավորների վրա` մեկ-երկուսի հրաժարականին հասնելու համար, ընդհուպ մինչեւ ընտանիքների նկատմամբ ռեպրեսիաներով, ինչից հետո հարցը մեխանիկորեն կլուծվի։ «Դուք կարծում եք դատավորներից ինչ-որ մեկին կամ նրանց ընտանիքներին խնայե՞լ են մինչ այս` ճնշումների հարցում ինչ կարողացել են, արել են։ Ե՛վ ընտանիքների, ե՛ւ երեխաների նկատմամբ, չնայած հիմարություններ անելու հարցում այս իշխանությունների երեւակայությունն անսահման է»:
Բա ի՞նչ է լինելու։ «Ստիպված կլինեն արտակարգ ռեժիմը ձգել-ձգել` գուցե մինչեւ մեկ տարի»: Միեւնույն է՝ կվերջանա, չէ՞։ «Դե այդ ժամանակ յա՛ էշը կսատկի, յա՛ իշատերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց