Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2–ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած աշխատակիցն է եւ նրա հետ շփված եւս 1 աշխատակից, երկուսն էլ մեկուսացված են։ Իմ տեղեկություններով նրանց ընտանիքի անդամների մոտ հաստատված դեպք չկա»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Մանե Գեւորգյանը նշել էր, որ ամեն անգամ աշխատանքի գնալիս մուտքի մոտ ջերմաչափում են աշխատակիցներին եւ երեկ նրանցից մեկի մոտ ջերմություն է եղել, թեստավորվել է։ Նրա շփման շրջանակն էլ էր հաստատված՝ 1 աշխատակից է, որն այդ պահին նույնպես մեկուսացված էր։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ