Ծեծ կերած մարդկանցից մանդատ պահանջել… երեւի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան. Մարուքյանը՝ ՀՔԾ-ից դուրս եկավ
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՔԾ-ում տվել է բացատրություն՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ՀՔԾ շենքից դուրս գալով՝ լրագրողներին հայտնեց Մարուքյանը։
«Այսօր ծանուցվել եմ, որ դատաբժշկական փորձաքննության մասին որոշում է կայացվել։ Սկզբից գնացել եմ դատաբժշկի մոտ, հետո եկել եմ այստեղ ու տվել բացատրություն։ Ասել եմ այն ինչը երեւում է տեսանյութում»,- ասաց ԼՀԿ ղեկավարը եւ հավելեց, որ գործընթացը տեւել է մոտ 2 ժամ։
Մարուքյանը նշեց, որ իր ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. «Ես իմ ելույթում էլ եմ ասել, որ հարցը քաղաքական է եւ պետք է քաղաքական հետեւանք ունենա։ Եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, դա կարող կրկնվել։ Ամեն մի պատգամավոր կարող է մտածել, որ ելույթ ունենալուց իրեն կարող են խփել, բռնություն կիրառեն՝ իր հայտարարությունների համար։ Եթե հիմա Խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո Մարդու իրավունքների պաշտպանին են սպառնում, էն մյուս օրը փողոցում են մարդ ծեծելու»։
Մարուքյանը նշեց, որ այդպիսով երկրում բռնությունը չի դատապարտվում։
«Ուզում են, որ ընդդիմությունն իր մանդատները վայր դնի որ իրեն ի՞նչ անեն, երկիրն ուզում են բռնապետություն դարձնե՞լ։ Ծեծ կերած մարդկանցից մանդատ պահանջելը… ես չգիտեմ՝ երեւի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան»,- ասաց Մարուքյանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ