Որքանո՞վ է կրթական համակարգը պատրաստ փոփոխությունների
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Տարրական դպրոցում գնահատման համակարգը հանելու շուրջ քննարկումները թե՛ մասնագետների, թե՛ հանրության շրջանում դեռ երկար կընթանան։ Իսկ որքանո՞վ է մեր կրթական համակարգը պատրաստ այս փոփոխությանը, ի՞նչ ձեռքբերումներ կունենանք և ինչպիսի՞ խնդիրների առջև կկանգնենք նման փոփոխության արդյունքում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ տարիների ընթացքում բարեփոխումներ իրականացնելիս շատ հազվադեպ ենք մտածել այն մասին, թե որքանով ենք պատրաստ նորին․ «Բարեփոխումների գործընթացում ամենալավ գաղափարն ու մտահղացումը կարող են խեղաթյուրվել, եթե լավ չես պլանավորում հնարավոր ռիսկերը, համակարգի ռեակցիան։ Եթե փոխվում է նշանային համակարգը, ապա դա չի նշանակում, որ թվանշանը հանվում է»։
Ամբողջ աշխարհում ընդունված է, որ գնահատման լավագույն ձևը բանավոր նկարագրությունն է, երբ ծնողին և երեխային ներկայացվում է, թե ինչն է լավ ստացվում երեխայի մոտ և որ ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատել։ Այդ ձևը կոչվում է նկարագրական կամ ձևավորող գնահատում։ Հատուկ մանկավարժ, լոգոպեդ, ներառող դասավանդման կարողությունների զարգացման ծրագրի վերապատրաստող-մենթոր Սուսաննա Դավթյանի խոսքով, ձևավորող գնահատման միջոցով սովորողին տրամադրվում է նկարագրական- տեղեկատվական հետադարձ կապ, որը կիրառվում է ամբողջ դասընթացի ընթացքում`շարունակաբար ստուգելով, թե ուսումնառությունն ինչպես է ընթանում, ինչն է նպաստում դրան կամ ինչ է պետք փոխել։ Մինչդեռ թվանշանը կենտրոնացնում է ուշադրությունը մրցակցության վրա՝ ստիպելով կարևորել վերջնարդյունքը, և երեխան հաճախ բաց է թողնում ուսման ընթացքի կարևորագույն մասերը։
ԵՊՀ դասախոս, տարրական դասարանի աշակերտի ծնող Աննա Մարությանը դրական է համարում առաջարկվող փոփոխությունը, ինչը կնպաստի, որպեսզի տարրական դասարաններում սթրեսը նվազագույնի հասցվի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց