Իրավապահ համակարգում ներքին հակասությունները շարունակում են խորանալ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իրավապահ համակարգում ներքին հակասությունները շարունակում են խորանալ: Ինչպես հայտնի է, դատախազները ՀՀ քրեադատավարական օրենսգրքի համաձայն կարող են քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումներ ներկայացել Կոմիտեի նախագահին՝ խդրելով պատժել քննիչներին:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության կողմից մայիսի 11-ին մի նախաձեռնություն է ներկայացվել ՀՀ ազգային ժողով, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Քննչական կոմիտեի մասին օրենքում եւ ամրագրել, որ Քննչական կոմիտեի նախագահը ևս կարող է դիմել գլխավոր դատախազին՝ որեւէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դատախազության այս լիազորության պատճառով, վերջին տարիներին նկատվում է դատախազների կողմից քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների թվի աճ: Եվ ահա, Քննչական կոմիտեի ներսում դժգոհություն է հասունացել, թե ինչու են դատախազներն իրենց իշխում, իսկ իրենք դատախազների գործողությունները բողոքարկելու շանս չունեն:
Եվ հիմա փոփոխությունը հիմնավորվում է այնպես, որ քրեական գործի համար հավասարապես պատասխանատու է ինչպես քննիչը, այնպես էլ դատախազը: Եվ նրանք եզրակացնում են, որ եթե պատասխանատվության միջոցներ կան քննիչների համար, ապա պետք է լինեն նաև դատախազաների համար: Իհարկե, առաջին հայացքից այս պարզ փոփոխության հիմքում իրականում խորը հակասություն կա. երկու իրավապահ կառույցների ներքին խժդժություններն են: Ըստ էության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի սրտով չէ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրենքով կարողանում է հասնել քննիչների պատժի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր