Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսի 3 դեպք. պաշտպան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետեւյալ զարգացումները. 1) Կորոնավիրուսային վարակի դեպքերը ավելացել են 509 դեպքով եւ ցավալիորեն 4 մահվան դեպք է գրանցվել այս կարճ ժամակահատվածում; 2) Ռոբերտ Քոչարյանը լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում՝ այսօր հերթական անգամ վիահատվել է <<Իզմիրլյան>> ԲԿ-ում; 3) Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեեւ ըստ Դատախազության <<ապահով վայր>> համարվող Երեւան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետեւյալ զարգացումները.
1) Կորոնավիրուսային վարակի դեպքերը ավելացել են 509 դեպքով եւ ցավալիորեն 4 մահվան դեպք է գրանցվել այս կարճ ժամակահատվածում;
2) Ռոբերտ Քոչարյանը լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում՝ այսօր հերթական անգամ վիահատվել է <<Իզմիրլյան>> ԲԿ-ում;
3) Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեեւ ըստ Դատախազության <<ապահով վայր>> համարվող Երեւան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք:
Նշված զարգացումները էլ ավելի ակնհայտ են դարձնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի: Հարգելիներս, չկա կալանավորման ոչ մի հիմք, ոչ մի հիմնավորում: Միաժամանակ առկա են բոլոր հիմքերը, բոլոր հիմնավորումները, նույնսիկ ապրիլի 14-ից հնարավոր եւ անհնարին օրենսդրական երաշխիքները կալանքի վերացման համար: Իրավունքի մեջ, նորություն չեմ ասի, որ մարդու կյանքը եւ առողջությունը վեր է ցանկացած այլ շահերից, հենց դրա մասին է այդքան հիշատակվող ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր