Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորվեգիան միանում է Ֆրանսիայի՝ միջուկային զսպման նախաձեռնությանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցի մասին ԱՄՆ-ի հետ աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ. Փաշինյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ԱՄՆ-ից պատասխան պահանջի վերջին հարձակումների համար. Բաղաեի Կիևում ԱՄՆ դեսպանությունը հերքել է անձնակազմի տարհանման մասին տեղեկությունը Արման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալով ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով Հանրապետության օրվա առթիվ մի շարք բարձրաստիճան զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչում Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Նորվեգիան միանում է Ֆրանսիայի՝ միջուկային զսպման նախաձեռնությանը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալովԴա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցի մասինԱՄՆ-ի հետ աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ. ՓաշինյանՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ԱՄՆ-ից պատասխան պահանջի վերջին հարձակումների համար. ԲաղաեիԿիևում ԱՄՆ դեսպանությունը հերքել է անձնակազմի տարհանման մասին տեղեկությունըԱրման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալովՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներովՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանովՀանրապետության օրվա առթիվ մի շարք բարձրաստիճան զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչումԱրման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներովՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանովՀՖՖ-ն հաղթել է «Լոկոմոտիվին» Լոզանի Արբիտրաժային դատարանումԱռաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք ՀՀ-ում. Փաշինյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումՌԴ-ի հետ կաշխատենք առանց նյարդի, և մեր բոլոր խնդիրները կլուծենք. Փաշինյանը՝ գազի գնի շուրջ հայտարարությունների մասինԱմոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանենԱյդ զենքերը 80-ականների չեն եղել, այլ՝ 50-ականների․ վարչապետՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել բեռների հերթական խմբաքանակըՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀանրապետության օրվա առիթով տոնական զորահանդեսը՝ լուսանկարներովԶորահանդես՝ նվիրված Հանրապետության օրվանՀայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ընտրական մրցաշարըԱՄՆ-ն վերջին օրերին երկրորդ անգամ է հարվածել ԻրանինՔենիայի դպրոցում հրդեհ է բռնկվել․ զոհվել է 16 աշակերտԶորահանդեսին ներկայացվել է 7 երկրի արտադրության սպառազինություն և ռազմատեխնիկաՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսինԶորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից են ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան. վարչապետՎարչապետ Փաշինյանի ելույթը Հանրապետության օրվա առիթով անցկացված տոնական զորահանդեսինՌուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ ՄկրտչյանՆերկայացվել է ԵՄ պահանջներին համապատասխանեցման և արտահանման գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունների ընթացքըՀանրապետության օրվա առիթով տոնական զորահանդես՝ Հանրապետության հրապարակումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՆիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ի հետ որևէ խնդիր չի ծագելուԿանգնած ենք պատմական առաքելության առաջ, սկսել ու շարունակում ենք կառուցել պետություն․ Ալեն ՍիմոնյանՊետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այն ամենօրյա պատասխանատվություն է․ ՀՀ նախագահՀայաստանից ծիրանի ներմուծման դադարեցման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՍԱՏՄՀայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրներինՍահմանվել են պատվովճարի չափեր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքումՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Դոնալդ ԹրամփինՓաշինյանը Հայաստանն ուժեղ և անվտանգ երկիր է դարձնում. Թրամփն աջակցություն է հայտնել վարչապետինՄայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն էԶորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք․ ՊՆՀամապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆԱՄՆ-ն Ռուսաստանին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համարՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում ենԲելգիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 2025-2026թթ․ ունկնկդիրներին«Բարսելոնան» ակտիվորեն բանակցություններ է սկսել անգլիական ակումբի հետԿոնֆլիկտ ռեստորանում. Իբրահիմովիչն ու Ալեգրին բախվել են Միլանի ղեկավարության աչքի առաջՀունգարիայի խորհրդարանը որոշել է չեղարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը
Մամուլ

ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են. արտոնյալ են միայն բելառուսները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՌԴ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» մասին օրենքում եւ «Վարչական պատասխանատվության» օրենսգրքում կատարված փոփոխությունները խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների համար:

ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ին, որի հետեւանքով ՀՀ վարորդական իրավունքի վկայական ունենալը բավարար չէ ՌԴ-ում տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մեր զրուցակիցն ասաց, որ օրինակ, տաքսի վարելու համար պետք է քաղաքացին անպայման ունենա ռուսական վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում տաքսի ծառայությունը մատուցող ընկերությանը տուգանում են 50 հազար ռուբլու չափով: Սակայն նույն քաղաքացին առանց ռուսական վարորդական իրավունքի վկայականի (իր երկրի վարորդական իրավունքի վկայականով) իր ընտանիքի անդամներին կարող է անձնական մեքենայով անարգել տեղափոխել:

«Չնայած ներքին հրահանգ կա, որ ռեյդեր չիրականացվեն, համատարած չանեն դա, բայցեւայնպես մարդկանց եւս տուգանում են»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են եղել դեռեւս 2013 թվականին ազգությամբ հայ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո: 2013 թվականից հետո ամեն տարի մեկ տարով հետաձգվել է օրենքը ուժի մեջ մտնելու դրույթը, սակայն այս տարի մտել է ուժի մեջ:

Հայ վարորդը նկատում է, որ Բելառուսի քաղաքացիների դեպքում օրենքը վերանայվել է, քանի որ Բելառուսի կառավարության անդամները դիմել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որն էլ Բելառուսի քաղաքացիների մասով օրենքի գործածությունը կասեցրել է:

«Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ո՛չ Արա Աբրահամյանը՝ իր Համաշխարհային հայկական կոնգրեսով ոչ մի բան չեն ձեռնարկում»,- հուսահատ ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կարծում են, որ միայն դիվանագիտական մակարդակով հնարավոր կլինի խնդիրը լուծել:

Արմեն Մելիքսեթյանի խոսքով՝ ՌԴ-ում տաքսի վարելու համար հարկավոր է առնվազն երկու տարվա վարորդական փորձ: Բայց, եթե մարդիկ գնան ավտոդպրոց, քննություն հանձնեն ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, ապա իրենց ստաժը հաշվարկվելու է վարորդական իրավունքի վկայական ստանալու օրվանից սկսած: Դա նշանակում է, որ մարդիկ երկու տարի չեն կարողանալու տաքսի վարել, ասել է թե`օրվա հացի խնդիր լուծել:

Մինչ 2017 թվականի հունիսի 1-ը ՀՀ քաղաքացիներն իրենց ներպետական վարորդական իրավունքի վկայականով անարգել տնտեսական գործունեություն են ծավալել ՌԴ-ում: 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային եւ միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում