ԱԺ-ի ուղարկած համակարգիչների մեջ չաշխատող սարքեր են եղել․ բնակիչներն ահազանգում են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարություն եղավ, որ հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով ապրիլի 3-ին Ազգային ժողովը 85 համակարգիչ է ուղարկել Տավուշի մարզի եւ Գեղարքունիքի մարզի 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներին: Այս մասին հայտնել էր անձամբ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Տավուշի մարզի բնակիչներից տեղեկություն հասավ, որ տրամադրված համակարգիչների մեջ եղել են չաշխատող սարքեր, որոնք բնակիչները հետ են վերադարձրել մարզպետարան։
Մեզ դիմած անձը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, որ համակարգիչը վերադարձել է մարզպետարան եւ խնդիրն այլ ձեւ է կարգավորել: Ընդ որում, տեղեկացանք, որ սա միակ դեպքը չէ: Անսարք համակարգիչների վերադարձման դեպքեր գրանցվել են նաեւ այլ մարզերում։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք տրամադրված համակարգիչներն անսարք են եղել: Եթե այո, ապա ինչո՞ւ են դրանք փոխանցվել անապահով բնակիչներին։ Ի պատասխան՝ Տիգրան Գալստյանը հայտնեց, թե կոնկրետ իրենց համակարգիչ հետ չի վերադարձվել:
«Մենք բոլորը ստուգել ենք, որեւէ անսարք համակարգիչ չի եղել: Մեզ չեն դիմել անսարքության հետ կապված։ Ասեմ, որ համակարգիչներ տրամադրում ենք ընտանիքների, որոնք համակարգիչ չեն ունեցել, հետեւաբար պատրաստակամություն ենք հայտնել՝ եթե խնդիր լինի, անգամ վերանորոգենք: Ավելին ասեմ, հատուկ գնում ենք կազմակերպել, որ վեբ տեսախցիկներ էլ ունենան», – նշեց նա՝ հավելելով, որ իրենց այս ընթացքում մեկ անգամ են դիմել:
«Մեզ դիմել են մի անգամ, որի պատճառը եղել է update-ները ծրագրային ապահովման, որ օգտատերը սխալ քաշել է համացանցից», – նշեց նա: Այսպիսով, թեեւ անսարք համակարգիչները բնակիչների կողմից վերադարձվել են, բայց ԱԺ չեն հասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա