Այս պրոցեսը բավականին քաղաքականացված է. Կարեն Կարապետյանը՝ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացնելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարական պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է նա անձնական երաշխավորություն ներկայացրել՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, Կարապետյանը պատասխանեց. «Ես միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, եւ տրամաբանությունը պարզ է։ Ինչպես շատերը, այնպես էլ ես շահագրգռված եմ, որպեսզի «Մարտի 1-ի» հետ կապված հասարակության մեջ ձեւավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի, եւ այն համապատասխան նստվածք չթողնի։ Ես հարգում եւ գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը եւ ավանդը՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ կայունացման գործընթացում։ Գրեթե 2 տարի է՝ այս դատական պրոցեսը շարունակվում է, եւ հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է այն տեւել, այդ պատճառով էլ միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»։
Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվո՞ւմ է քաղաքական հետպանդում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ այս պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է։ Թե ինչպես կգնահատեն իմ քայլը, ես հիմա հիմնավորել եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի։ Որեւիցե մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք ասում ենք՝ պրոցեսը կատարեք մեկ այլ կերպ՝ խափանման միջոցը փոխելով»։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Դատավարության բոլոր կողմերին լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք