Հորդորում ենք Անդրանիկ Քոչարյանին զսպել անձնական հակակրանքները. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողների հետ ունեցած հարցուպատասխանին, որը հաջորդել է այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս առիթով գրել է.
«Այսօր` մայիսի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին` կապված վարչապետի այն խոսքին, որ «իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից», ասաց. «Ավելի ընդհանրական գնահատական տվեց վարչապետ Փաշինյանը, և մենք ամեն օր դա տեսնում ենք տարբեր դրվագներով: Էնպես որ, ես չեմ էլ մանրանում, դրանց գնահատականներից, ամբողջացրած, թե ինչ պատկեր է և սադրանքների ինչպիսի համախմբված գործընթաց է սկսվել, բոլորդ էլ տեսնում եք: Էստեղ (խմբ.՝ հայացք է նետում լրագրողներից մեկի բեյջին) կան հեռուստաընկերություններ, որոնք մասնակից են նաև էդ ամեն բոլոր գործողություններին»:
Այնուհետև Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ խոսքը 5-րդ ալիքի մասին է:
Սա իշխող խմբակցության պատգամավորի հերթական վիրավորական արտահայտությունն է լրագրողների հասցեին: Մենք բազմիցս կոչ ենք արել պարոն Քոչարյանին մնալ կոռեկտության սահմաններում, քանի որ նման պահվածքը հարիր չէ պաշտոնյային:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Անդրանիկ Քոչարյանին զերծ մնալ լրագրողների հասցեին գնահատատականներ հնչեցնելուց, զսպել անձնական հակակրանքները»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք