Մի շարք դատախազներ աշխատանքից ազատման դիմում են գրել, այդ թվում՝ վարչության պետի տեղակալներ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում դատախազության համակարգում նկատվում է կադրերի արտահոսք. մի շարք դատախազներ, այդ թվում՝ վարչության պետի տեղակալներ աշխատանքից ազատման դիմում են գրել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում դատախազությունից չհերքեցին, որ եղել են դիմումներ, այդ թվում վարչության պետի տեղակալի կողմից։ Միաժամանակ ավելացրեցին, որ այս պահին մեկ դիմում ունեն. անձնական պատճառներով, մյուսն էլ ազատվել է՝ թոշակի գնալու պատճառով։ « Ոչ մի արտառոց իրավիճակ չկա»,- ասացին դատախազությունից՝ նշելով, որ դա նորմալ աշխատանքային գործընթաց է և դրանից չի կարելի ենթադրել, որ ինչ- որ բան է կատարվում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք դատախազների մոտ առկա է դժգոհություն, որ պարտադրված են իրենց իրավական դիրքորոշմանը հակառակ որոշումներ կայացնել ու դա է պատճառը, որ որոշ դատախազներ՝ ազատվելու դիմումներ են ներկայացնում։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք