Պայթյուն Տավուշի մարզում. կա տուժած
Երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետի տեղակալ Հայկ Բեգլարյանը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ, 30-ամյա Անուշ Մ.-ն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոյեբերյանի ոստիկանները պարզել են, որ ժամը 18:00-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Միստրեստ» կոչվող տարածքում Անուշ Մ.-ն իրենց պատկանող կովերի հետևից ականի նմանվող առարկա է նետել, որը դիպչելով գետնին, պայթյուն է առաջացրել:
Պայթյունի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրան պատկանող 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից մեկը սատկել է, 3-ն էլ ստացել են բեկորային վնասվածքներ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք