Ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքին
«Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր, թե ինչ էր անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:
Կադրերից երեւում է, որ վարչապետը հեռանում է նիստերի դահլիճից՝ մինչեւ այդ հրահանգ տալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ծեծկռտուքի ժամանակ նիստերի դահլիճում էին նաեւ Կառավարության մյուս անդամները, այդ թվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Կադրերում երեւում է նաեւ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի կողմ է տանում Արարատ Միրզոյանին, որից հետո վերջինս պահանջում է՝ անվտանգության աշխատակիցներին մտնել նիստերի դահլիճ եւ հանդարտեցնել իրավիճակը: Հիշեցնենք, որ նիստի ժամանակ սկսված ծեծկռտուքը շարունակվել էր նաեւ ընդմիջման ժամանակ:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք