Եթե պետությունը վստահվել է նրանց, ապա դատարանն իրավունք չունի ասել՝ այս անձինք հեղինակություն վայելող չեն. Ալումյան
Չեմ կարծում, որ դատավորն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ասել՝ վստահություն չեն վայելում այն անձինք, ովքեր տարբեր ժամանակահատվածում եղել են ՀՀ գործով իշխանության ղեկավարներ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիսից հետո ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Նրանցից մեկը նաեւ որոշակի ժամանակահատված եղել է ԱԺ նախագահ եւ երկար ժամանակ եղել է ԱԺ պատգամավոր։ Եթե պետությունն իրենց ժամանակին վստահել է պետության կառավարումը, ապա ես չեմ կարծում, որ պետությունն իրավունք ունի, դատարանն էլ պետության անունից, ասել՝ այս անձինք հեղինակություն վայելող չեն։ Օրենքում ասվում է, որ 2 անձի երաշխավորությունը, վստահելի անձի դեպքում նույնիսկ 1 անձի երաշխավորությունն է հերիք, այս դեպքում եկել են 4 հոգի։ Յուրաքանչյուրի մասով 500 հազար դրամն է»,- ասաց Ալումյանը։
Անդրադառնալով գրավի կիրառմանն՝ Ալումյանն ասաց. «Իսկ գրավի մասով թող դատարանը սահմանի գրավի չափը։ Այդ հարցով մենք որեւէ առաջարկ չենք արել, որովհետեւ եթե մենք ինչ-որ առաջարկ անեինք եւ դատարանը մեր ադ առաջարկած թիվը համարեր փոքր, ինքն իրավունքն չուներ ավելի մեծ թիվ սահմանել, այդ պատճառով մենք խնդրել ենք գրավ կիրառել»։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդութունների քննարկումը։
Նշենք, որ փաստաբանները ներկայացրին Քոչարյանի կալանավորումը ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու եւ նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
Որպես անձնական երաշխավոր այսօր դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Դատավարության բոլոր կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան