Մեր հիմնավորումներին ոչ մի բովանդակային պատասխան չի հնչել. Հովհաննես Խուդոյան
Ներկայացված հիմնավորումներին ոչ մի բովանդակային պատասխան չի հնչել, մի մասը բամբասանքներ էին՝ շատ կեղտոտ մակարդակի, մի մասն էլ իրավական նորմերը լղոզելու, նախկին արգումենտները ներկայացնելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիսից հետո ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Այս միջնորդությունների հիմքերն առավել քան բավարար են՝ միջնորդությունները բավարարելու համար։ Մենք չստացանք արժանի հակահարված այն կողմից, այսինքն՝ առարկությունները ընդհանրապես տեղին չէին»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ՔԿՀ-ում պահվելու պայմաններին՝ Խուդոյանն ասաց.
«Կալանավորները գտնվում են այնտեղ եւ վիրուսն այնտեղ չի ծնվելու, եթե վիրուսը եկավ, գալու է դրսից եւ գալու է, բնականաբար, աշխատակիցների միջոցով։ Կապ չունի այդ խցում 20 դատապարտյալ է, թե մեկ դատապարտյալ, բոլորի վարակման աղբյուրը լինելու է դրսից՝ աշխատակիցների միջոցով»։
Նշենք, որ փաստաբանները ներկայացրին Քոչարյանի կալանավորումը ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու եւ նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
Որպես անձնական երաշխավոր այսօր դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Դատավարության բոլոր կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան