Նոր Հայաստանում այլակարծության ճնշումը բռունցքներով պիտի բացառվի. «Ժառանգություն»
Նոր Հայաստանում այլակարծության ճնշումը բռունցքներով պիտի բացառվի: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է այսօր՝ մայիսի 8-ին, մեր մեծ հաղթանակների օրը, ՀՀ ԱԺ նիստում տեղի ունեցած վտանգավոր միջադեպը, որի ընթացքում քննադատական խոսք հնչեցնող պատգամավորի հասցեին հերթական անգամ տեղացին քաղաքական բառապաշարին անհարիր սպառնալիքներ և որակումներ, որից հետո հավասարակշռությունը կորցրած ՀՀ պատգամավորներն հախուռն անցան ձեռնամարտի:
Ցավով ստիպված ենք արձանագրել, որ ԱԺ ամբիոնից մեծամասնության գնահատականին հակադրվող յուրաքանչյուր դիրքորոշում արժանանում է կոշտ մերժման, ընդ սմին՝ քաղաքական ընդդիմախոսներին հակափաստարկներով տարհամոզելու փոխարեն գործի են դրվում անձնական վիրավորանքները և փողոցին հարիր պիտակավորումները: Տասնամյակներով ցավալիորեն ծանոթ այս վարքագծի հետքերը վաղուց են ի հայտ եկել, չարժանանալով պատշաճ գնահատականի՝ այսօր դրանք դարձել են գերիշխող՝ փորձելով ճնշել այլակարծությունը և ազատ խոսքի իրավունքը:
Իբրև խորհրդարանական աշխատանքի հարուստ փորձ ունեցող կուսակցություն, որը նախորդ վարչակազմի իշխանության օրոք միշտ եղել է գաղափարական փոքրամասնություն և արժանացել հարվածների իր ընդդիմադիր կեցվածքի պատճառով՝ «Ժառանգությունը» նշում է, որ հեղափոխության արդար ալիքի շնորհիվ իշխանության եկած ուժը՝ հանձինս վարչապետի, ԱԺ բարձրագույն ղեկավարության, «Իմ քայլը» խմբակցության, պետք է կրի կատարվածի ողջ պատասխանատվությունը, անհապաղ քաղաքական և պետական գնահատական տա՝ այսուհետ բացառելով քաղաքական ընդդիմախոսների հետ նման կերպ վարվելու փորձերն իսկ: Եթե օրեր առաջ ԱԺ փոխնախագահի վարքագծին պատշաճ գնահատական տրվեր, այսօրվա ձեռնամարտը տեղի չէր ունենա: Հապաղել չի կարելի, նախկինների վարքագիծը քայլ առ քայլ վերականգնվում է:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը